Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չինաստանում գաղտնալսում են զբոսաշրջիկներին

Չինաստանում գաղտնալսում են զբոսաշրջիկներին
03.07.2019 | 20:43

The Guardian-ն աղաղակող տեղեկություն է հայտնել այն մասին, որ Չինաստան այցելող զբոսաշրջիկները գաղտնալսվում են ոստիկանության կողմից: Ըստ պարբերականի տեղեկությունների` ոստիկանությունը լրտեսող հավելվածներ է ներբեռնում երկիր այցելող զբոսաշրջիկների սմարթֆոններում, որ իրավապահները կարողանան հեշտությամբ անձնական տեղեկություններ ստանալ նրանց մասին:

«Խոսքը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մասին է, որտեղ բնակվում են մուսուլման ույղուրներ: Չինաստանի ղեկավարությունը խստագույնս սահմանափակել է ույղուրների իրավունքները` նրանց ստիպելով հեռախոսների մեջ «խուզարկող» ծրագրեր ներբեռնել: Բացի այդ` փողոցներում և մզկիթներում դիմաճանաչողական հատուկ տեսախցիկներ են տեղադրվել»,- հավելել է պարբերականը:
Միջազգային գործընկերների հետ իրականացրած հետաքննությունից հետո թերթը պարզել է, որ նմանատիպ ծրագրեր տեղադրվում են նաև վերոնշյալ ինքնավար մարզ մուտք գործող օտարերկրացիների սմարթֆոններում: Ծրագրերը նախատեսված են էլեկտրոնային նամակներն ու տեքստային հաղորդագրությունները կարդալու, ինչպես նաև կոնտակտների հասանելիության համար:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ