Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սալվինին ճամփաբաժանին՝ ԱՄՆ, թե Ռուսաստան

Սալվինին ճամփաբաժանին՝ ԱՄՆ, թե Ռուսաստան
15.07.2019 | 11:08

Նա բարեկամություն է անում Պուտինի հետ ու ցանկանում է դառնալ Թրամփի մարդը Միջերկրածովյան տարածքում: Նա մեկուսացված է եվրոպական իստեբլիշմենտում, առճակատման գնաց Ֆրանսիայի հետ, նրան անտեսում են Գերմանիան ու մյուս երկրների կառավարությունները: Նա ջանում էր ստեղծել աջ շարժումների փոքր ցանց՝ Մարին Լե Պենից մինչև Վիկտոր Օրբան, որը չդիմացավ գործով փորձությանը՝ ԵԺԿ-ի հետ կախված ճյուղը, որտեղ և Հունգարիայի վարչապետն էր, և Բավարիայի Զեհոֆերը, և Ավստրիայի Կուրցը նրան վալսի միայն մեկ պտույտից հետո սկսեց հեռացնել պարահրապարակից:


Մոսկովյան պատմության մեջ, որ հրապարակեց Buzzfeed ռեսուրսը, մինչև հիմա շատ անհայտներ կան, բայց ակնհայտ դարձան Մատեո Սալվինիի միջազգային հարաբերությունների ոչ միանշանակությունը, դիլետանտաբար անշնորհք ու վտանգավոր միաժամանակ: La Stampa-ն հուլիսի 10-ին գրեց նրա սերտ շփումների մասին Կոնստանտին Մալոֆեևի հետ՝ շատ ակտիվ ուլտրաազգայնական, որ Ուկրաինայում աջակցում է ռուսամետ թևին, ում նկատմամբ ԱՄՆ իշխանությունները սահմանել են անհատական պատժամիջոցներ: Չնայած այս նախադեպերին՝ Սալվինին փորձում էր հարաբերություններ հաստատել Թրամփի Վաշինգտոնի հետ՝ խաղարկելով Եվրոպայում Ֆրանսիայի ու Գերմանիայի համաձայնության նկատմամբ թշնամանքի խաղաքարտը: Բայց ամեն ինչ վկայում է, որ ամերիկացիների կասկածները չեն ցրվել: Ավելին՝ շատերը կարծում են, որ այդ նախաձեռնությունների հետևանքով Լիգայի ղեկավարը հարուցել է իր բարեկամ Պուտինի կասկածները, նաև այն պատճառով, որ Սալվինիի Իտալիան ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել արևմտյան պատժամիջոցները նվազեցնելու համար: Մոսկվայում այդ ոլորտում ակնկալում էին մերձեցման ավելի շատ դրսևորումներ: Բավականին ռիսկային է հայտնվել կիսաճանապարհին, երբ երկու կողմերում ունես այդքան անզիջում կերպարներ՝ ինչպես ռուսն ու ամերիկացին: Սալվինին արդեն երկար ժամանակ փորձում է նստել միանգամից երկու աթոռի՝ անգամ չմտահոգվելով եվրոպական աթոռը պահպանել իբրև պահեստային: Նա ընդունակ խաղացող է քաղաքական սեղանի շուրջ, բայց ոչ պետական մեծ գործիչ և չի հասցնի այդպիսին դառնալ, եթե ևս մեկ սխալ գործի: Գուցե հասել է ժամանակը առանց երկմտելու որոշելու՝ որ կողմում է ուզում լինել, քանի դեռ չի հայտնվել իրադարձությունների հորձանուտում: Նույնը կարելի է ասել Եվրոպայի մասին: Ուրսուլա ֆոն դեր Լայենի ընտրությունը Եվրահանձնաժողովի նախագահ այս պահին խելամիտ որոշում է, իսկ դեմ քվեարկելը կամ քվեարկությունից հրաժարվելը ինքն իր վրա կրակելու ազդանշան է: Ի տարբերություն Մարին Լե Պենի, որ կարող է իրեն թույլ տալ նրան դեմ քվեարկել, Սալվինին Իտալիայի կառավարության անդամ է և նոր է 34% ստացել եվրոպական ընտրություններում: Դա է տարբերությունը, ինչպես հայտնի է Պուտինին ու Թրամփին: Եվ երբ փոխվարչապետն ասում է, որ որոշ իրադարձություններ տեղի են ունենում, «որովհետև մենք անհարմարություններ ենք պատճառում», չի նկատում, որ ընդունում է թուլությունը՝ համաձայնելով, որ խաղը շատ հեռուն է գնացել նրանց համար, ովքեր չեն կարողացել ուժերի հարաբերակցությունը գնահատել:
Ստեֆանո Ֆոլի, La Repubblica, Իտալիա


Հ.Գ. Մատեո Սալվինին՝ Հյուսիսի լիգայի ղեկավարներից մեկը, 2018-ի հունիսի 1-ից Ջուզեպե Կոնտեի կառավարությունում փոխվարչապետն ու ներքին գործերի նախարարը, դեռ 2014-ին Libero-ին հարցազրույցում հայտարարել էր. «Մենք պատրաստվում ենք վերակառուցել Իտալիան Ռենցիից հետո հստակ ծրագրով՝ հարկերի իջեցում, միգրանտների կրճատում և ընդդիմություն Բրյուսելին»:
2018-ի սեպտեմբերի 7-ին Մատեո Սալվինին սկսեց համագործակցել Բրյուսելի The Movement վերլուծական կենտրոնի հետ, որ ղեկավարում է Սպիտակ տան նախկին գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը, նպատակ ունենալով համախմբել ամբողջ Եվրոպայի աջերին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ: 2019-ի ապրիլի 8-ին Սալվինին հայտարարեց համաեվրոպական աջ կոալիցիայի ստեղծման մասին՝ «Ողջախոհության Եվրոպա, ժողովուրդներն ապստամբում են» կարգախոսով:


2019-ի մայիսի 26-ի ընտրությունները Լիգային պատմական հաջողություն բերեցին՝ 5-ի փոխարեն 29 մանդատ Եվրախորհրդարանում՝ ստանալով 34,26 %:
Մատեո Սալվինին այսօրվա Իտալիայի բոլոր հակասությունների կրողն ու արտահայտիչն է: Պոպուլիստների հաղթանակից զարմացել էին և նրանց ձայն տված իտալացիները, նրանք եկան փոխելու Իտալիան, բայց այդքան էլ հեշտ չէ փոխել մի երկիր, որ ունի իր ավանդույթներն ու կարծրացած պատկերացումները փոփոխությունների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ