Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոհանի․ Իրանի պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում

Ռոհանի․ Իրանի պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում
15.07.2019 | 11:12

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները: Եվրոպացի առաջնորդները կոչ են արել վերսկսել բանակցությունները՝ վերջ տալու Թեհրանի և Վաշինգտոնի միջև աճող լարվածությանը: Ռոհանին երեկ հեռուստատեսային ելույթում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի խոսել Թրամփի վարչակազմի հետ, երբ դադարեցվեն «պատժամիջոցներն ու սպառնալիքները»: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Իրանի նախագահի առաջարկը։ The Washington Post-ին հարցազրույցում նա ասել է, թե դա նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղար Ջոն Քերիին։

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ