«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին
17.07.2019 | 22:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի ԵՄ նոր վերելքով: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը ԵՄ-ի հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ և ընդգրկուն օրակարգ: Մենք հատկապես կարևորում ենք Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն մեր կապերի հետագա ամրապնդմանը, այլ նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքին:
Հայաստանը եղել և մնալու է ԵՄ հուսալի գործընկերը: Համոզված եմ, որ մեր ընդհանուր արժեքները, Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, որոնք հանգեցրեցին ժողովրդավարության և օրենքի գերակայության հաղթանակին, վստահելի հիմք են հանդիսանում մեր հարաբերությունների հետագա կատարելագործման և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար»:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ