Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում

Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում
17.07.2019 | 22:18

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինիա Իվանաշվիլին հայտարարել է Թբիլիսիի և Մոսկվայի միջև տուրիստական գործակցության և առևտրային կապերի կարևորության մասին: Դրանք կարող են Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հիմք դառնան: Նա հավելել է, որ ռուսական շուկան շատ կարևոր է Վրաստանի համար, դրա համար էլ քաղաքացիները, որոնք փորձում են փակել այդ հարթակը վրացական ապրանքների համար, երկրի թշնամիներն են:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ