Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփինի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփինի ուղղությամբ
17.07.2019 | 22:20

Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է. «Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա,ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ