«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Սերգեյ Լավրով. Հայաստանի մասով իրավիճակն այլ է

Սերգեյ Լավրով. Հայաստանի մասով իրավիճակն այլ է
17.07.2019 | 22:22

Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում քաղաքական իրադարձություններին՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Аргументы и факты»-ին հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Արևմուտքը սկսել է ակտիվորեն միջամտել հետխորհրդային պետությունների՝ այդ թվում Ուկրաինայի և Վրաստանի ներքին գործերին: «Հայաստանի մասով իրավիճակն այլ է: Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Նրա հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով և միջազգային ասպարեզում համագործակցությունն ինտենսիվ բնույթ է կրում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- ասել է նախարարը:


Լավրովը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով այդ երկրներում հակառուսական հռետորաբանության և ՌԴ-ի նկատմամբ սադրիչ գործողությունների մասին: Նա հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ