Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Լավրով. Երբ Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Սերգեյ Լավրով. Երբ Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը
17.07.2019 | 22:23

Ռուսաստանը կդիտարկի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը, եթե Թբիլիսին կայունացնի երկրում տիրող իրավիճակը և վերացնի Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգները՝ aif.ru-ին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հույս ունեմ, որ Վրաստանի իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակաքաղաքական իրավիճակը և կվերացնեն երկրում ռուսների համար գոյություն ունեցող վտանգները: Եթե դա տեղի ունենա, մեր կողմից ձեռք առնված նախազգուշական միջոցների, այդ թվում՝ ավիափոխադրումների արգելքի չեղարկումը դիտարկելու հնարավորության համար համապատասխան պայմաններ կստեղծվեն»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է բարեկամանալ և համագործակցել հանուն երկու երկրների բարօրության: Ռուսական կողմն ակնկալում է, որ Թբիլիսին «շուտով կգիտակցի հակառուսական հիստերիայի հետագա դրսևորումների վտանգավորությունն ու վնասակարությունը»:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ