Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ
18.07.2019 | 11:52

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների՝ ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքով՝ Իրանի գերագույն ղեկավարությունը՝ այաթոլլա Ալի Խամենեի գլխավորությամբ, պետք է որոշում կայացնի բանակցություններ սկսելու մասին:

«Խամենեին պետք է որոշում կայացնի, որ Իրանը պետք է նորմալ երկիր դառնա և միանա ազգերի համագործակցությանը՝ շարունակ մեկուսացման եթարկվելու, աքսորյալ երկիր և ահաբեկչության խոշորագույն հովանավոր լինելու, ողջ աշխարհին միջուկային զենքով և հրթիռներով սպառնալու փոխարեն»,- ասել է Պոմպեոն` ամերիկյան ռադիոկայանին հարցազրույցում: «Նրանք պետք է նման որոշում կայացնեն, և եթե այդպես լինի, նախագահ Թրամփը հայտարարել էր, որ մենք պատրաստ ենք նրանց հետ սեղանի շուրջ նստել և զրուցել, թե ինչպես կարելի է կատարել այդ անցումը: Վերջիվերջո, մենք պատրաստ ենք հանդիպելու նրանց հետ առանց նախապայմանների, հուսով ենք, որ նրանք նույնը կանեն»,- հավելել է պետքարտուղարը:

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ