Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրոյդագետներն անսպառ նյութ կարող են ունենալ

Ֆրոյդագետներն անսպառ նյութ կարող են ունենալ
19.07.2019 | 01:04

Ըստ էության, Փաշինյան Նիկոլի նախորդ օրվա հարցազրույցը պետք է ծածկեր հայոց ներքին և գեոքաղաքական դաշտն ամբողջությամբ, մանավանդ որ սպասվում էր նրա «տղամարդկային» խոսքն արդարադատության, ՍԴ-ի շուրջ ստեղծված «հեղափոխական» իրավիճակների առնչությամբ:


Հարցազրույցը հիասթափեցնող էր ոչ միայն փողոցային բառապաշարի («դատավորները վնգստում են դռների տակ»), մտային դեգրադացիայի, այլև էներգետիկ առումով: «Ազատություն» ՌԿ-ի միկրոֆոնի առջև ծառերի տակ նստած էր ամբողջովին էներգաթափ, ասելիք չունեցող, սպառված մեկը, որը որևէ կապ չուներ իր շուրջն ընթացող իրողությունների հետ, այլապես, հարցազրույցին զուգահեռ, իր հարազատ ծննդավայրում տեղի չէին ունենա դեպքեր (դրանց մասին քիչ ներքևում)` ամրագրելու, որ Հայաստանում չկա իշխանություն, որ Հայաստանի ամեն մի միլիմետրի վրա, ցանկացած ոլորտում «բարդակ» է, և քաղաքացիական ընդվզումը դանդաղորեն կարծես թե չոքում է հայոց դռանը:


Իսկ թե ինչ էր իրենից ներկայացնում «բախչում» նստած մարդու հարցազրույցը բարոյական ասպեկտով՝ քարերը կարող են աղաղակել (ծառերն էլ): Հարցազրույցը ՊՊԾ շենքի գրավման օրն էր տեղի ունենում: Պատահականությու՞ն է: Ոչ, հազար անգամ` ոչ: «Ազատության» բանախոսը խիստ սինխրոն, բացառիկ հարցազրույց էր տալիս «Սասնա ծռերի» ասուլիսից հետո, ու… ոգին նույնն էր:


Օրվա իշխողը որևէ կերպ չհիշեց երկու տարի առաջ այդ օրը «Ծռերի» ձեռամբ զոհված ոստիկաններին, չհարգեց նրանց հիշատակը: Եվ հնարավո՞ր է մի քանի վայրկյան անց ոստիկանների գլուխը քարերով ջարդելը, 12 ոստիկանի վիրավորվելը նշանային չհամարել: Ով` ինչպես:
Հարցազրույցի հիվանդագին մտքերին չարժե անդրադառնալ, իսկ այ Ղարաբաղյան հարցում նրա արած «գյուտին»՝ իհարկե արժե: Այդ «գետնին վրա» բոլոր պարերը պարած Նիկոլը այս հարցազրույցի ժամանակ էլ ասաց՝ ինքը մեծ գյուտ է արել բանակցությունների ժամանակ (չնայած կարծում ենք՝ «կիրթ մարդ Ալիևից» և վերելակում բանակցելուց անդին որևէ գյուտ անմրցունակ է)։ Եվ ուրեմն, ասում է` ինքն առաջինն է բոլոր բանակցողների մեջ, որ ասել է` պետք է բանակցությունների ընթացքում ընդունվի այնպիսի որոշում, որն ընդունելի լինի թե՛ հայ ժողովրդի, թե՛ ադրբեջանական ժողովրդի համար… Սարերը պետք է բարձր լինեն դաշտերից, արևը` արևելքից դուրս գա, արևմուտքում մայր մտանի:


Հասկանալի է, վերելակում բանակցող անձը այդպես էլ չի կարդացել «Մադրիդյան սկզբունքները», ուր սևով սպիտակի վրա գրված է` փոխզիջումներ։ Բայց, քանի որ բացի հեղափոխական լինելուց, նա նաև «գյուտարար» է, պետք էր խոսել նաև գյուտի մասին:
Չանդրադառնանք նաև ՍԴ-ին և արդարադատության համակարգին առնչվող շողարձակումներին: Այո, փաստորեն, նա նաև միակ մարդն է, որ կարդացել է Վահե Գրիգորյանի կեղեքիչ նամակը, ավելին` տպավորություն էր, որ կառավարությունում է նամակը «երկնվել», ապա «կյանքի կոչվել», ինչպես և կառավարությունում էր «երկնվել» ու կյանքի կոչվել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման «ակտը»: Տես` հայտնի գաղտնալսումը:
Առանձին անդրադարձի են արժանի նրա արձակած մտքերն ի պատասխան հարցի` քաղբանտարկյա՞լ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ: Հատորներ կարող են լցվել, ֆրոյդագետներն անսպառ նյութ կարող են ունենալ ենթագիտակցության ուսումնասիրության համար, սակայն այնքան մերկ, որքան որ էր այդ մի քանի նախադասության մեջ «արքան», շեքսպիրյան բոլոր ողբերգությունները միասին վերցրած առ ոչինչ էին:


Հիշենք՝ վարկանիշի կտրուկ անկում գրանցող «արքան», որին վայրկյաններ անց իր ծննդավայր Իջևանում ցույց տվեցին, թե որտեղ են ամառում խեցգետինները, բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում ամենատարրական հարցերին իսկ լուծումներ տալ, խոսեց նրանից, ինչն ամենաշատն է ցավեցնում իրեն. այն է` հիմա որ ընդդիմությունը դուրս գա փողոց, ե՞ս էլ կարող եմ տանկերի թրթուրների տակ թողնել նրանց ու համարվել քաղբանտակյալ...
Դու՛ ասացիր:
Քեզնից առաջ էլ ասված է` մտքով կամեցար, մարմնով արեցիր, Սարգսյանը չես, որ համբերես ընդդիմության ֆրոյդյան քայլերին: Դու «թրթուրների» ու ընդդիմության միջև հաստատապես հօգուտ թրթուրների որոշում կայացնող ես. վկա՝ անցած քո ողջ ուղին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ