Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քոչարյանի գործը՝ վեթինգի տարբերակ

Քոչարյանի գործը՝ վեթինգի տարբերակ
24.07.2019 | 18:51

Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը մերժեց։ Սովորաբար հօգուտ Քոչարյանին կայացվող որոշումներից հետո Հայաստանի դատաիրավական համակարգը մի մեծ «ապտակ» է ստանում երկրի ղեկավարությունից։ Նախորդ անգամ, երբ դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Քոչարյանին, Փաշինյանը հրահանգեց արգելափակել դատարանների մուտքերը և սկսեց իր հայտի վեթինգի գործընթացը։ Իհարկե, վեթինգն այդպես էլ մինչ այսօր գլուխ չի գալիս, հետո Քոչարյանին նորից կալանավորեցին, բայց այդ ամենից ամենաշատը տուժեց այն դատավորը, որն ազատ արձակելու որոշում էր կայացրել։


Ասածս ինչ է, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այս որոշումը կայացրել է, մտահոգություն չի՞ ունեցել, որ հաջորդ հարվածն իր ուղղությամբ է լինելու։ Հանկարծ կպարզվի, որ մինչ այսօր իրենով չհետաքրքրված իրավապահ համակարգը կարող է, օրինակ, գալ նրա աշխատեսնյակ ու տանել իր համակարգիչը։ Խոսքն այն մասին չէ, թե Նիկողոսյանն ինչպիսի դատավոր է, այլ երևույթը և դրա հանդեպ իշխանության վերաբերմունքը։ Դատավորների համար կարծես քավարան լինի Քոչարյանի գործը, ով հօգուտ նրա է որոշում կայացնում, ուրեմն «նոր» Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ չունի, ով նրա դեմ է վճիռ կայացնում, ուրեմն կարող է անգամ, ասենք, ԲԴԽ-ի անդամ, նույնիսկ ՍԴ դատավոր դառնալ։ Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանի գործը իշխանության համար մի տեսակ վեթինգի տարբերակ է դարձել, նայած որ դատավորն այդ փորձությունից ինչպես դուրս կգա։ Հավանաբար Արսեն Նիկողոսյանին այս առումով հաճելի օրեր չեն սպասվում։ Բայց մի մխիթարանք կա․ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, դեռ մի շաբաթ կարող է հանգիստ շունչ քաշել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ