Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ծրա­գի­րը չպետք է նպաս­տի մարդ­կանց մե­կու­սաց­մա­նը»

«Ծրա­գի­րը չպետք է նպաս­տի մարդ­կանց մե­կու­սաց­մա­նը»
06.09.2019 | 00:16

«Կա­ռա­վա­րու­թյու­նը գաղտ­նի է ո­րո­շու­մը կա­յաց­րել։ Օ­գոս­տո­սի 8-ին կա­ռա­վա­րու­թյան նիս­տը վա­րում էր փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, ո­րոշ­վեց ա­ռան­ձին քա­ղաք կա­ռու­ցել, այ­սինքն, մեզ մե­կու­սաց­նել։ «Կա­րի­տա­սը» բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է և, իր տե­սան­կյու­նից, շատ լավ գործ է ա­նում` հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հա­մար կա­ռու­ցում է հա­տուկ հար­մա­րեց­ված քա­ղաք։ Սա­կայն, ի­րա­վա­կան տե­սան­կյու­նից, սա ուղ­ղա­կի խտ­րա­կա­նու­թյուն է մեր նկատ­մամբ»,- ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց բո­ղո­քում էին հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը։ Նրանց բո­ղոքն ան­հիմն չէ, և ըստ նրանց, «Կա­րի­տաս» կազ­մա­կեր­պու­թյու­նը մտա­դիր է 20 մլն դո­լա­րի ներդ­րում կա­տա­րել, պատ­րաստ­վում է հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հա­մար ա­ռան­ձին քա­ղաք կա­ռու­ցել, ին­չը հա­կա­սում է նաև ՀՀ սահ­մա­նադ­րու­թյա­նը։ Մի կող­մից մտա­վոր հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ե­րե­խա­նե­րին ուղ­ղոր­դում են սո­վո­րա­կան դպ­րոց­ներ, որ­պես­զի վեր­ջին­ներս ին­տեգր­վեն հա­սա­րա­կու­թյա­նը, մյուս կող­մից հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց մե­կու­սաց­նում են հա­սա­րա­կու­թյու­նից։ Հի­շեց­նենք, որ հաշ­ման­դա­մու­թյու­նը սուր վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն չէ, ո­րից պետք է զգու­շա­նալ, իսկ ե­թե մե­կու­սաց­ման հարց կա, շատ ա­վե­լի լավ կլի­ներ մե­կու­սաց­նեին հա­մա­սե­ռա­մոլ­նե­րին, որ ախ­տա­ծին գա­ղա­փա­րա­կան վա­րակ չտա­րա­ծեին։ Ինչևէ, իս­կա­պես կա­ռա­վա­րու­թյան առջև հա­վաք­ված­նե­րի բո­ղո­քը տե­ղին է, և մեզ հե­տաք­րք­րեց, թե ա­ռան­ձին քա­ղաք կա­ռու­ցե­լու վե­րա­բե­րյալ ինչ մո­տե­ցում ու­նի աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար ԶԱ­ՐՈՒ­ՀԻ ԲԱ­ԹՈ­ՅԱ­ՆԸ։

-Ա­յո, ես ևս խն­դիր եմ տես­նում ծրա­գիրն այս տես­քով ըն­դու­նե­լու հար­ցում,- ա­սաց նա­խա­րա­րը։- Մենք հի­մա ի­րա­կա­նաց­նում ենք քն­նար­կում­ներ, մաս­նակ­ցում է նաև ծրագ­րի հե­ղի­նակ «Կա­րի­տաս» կազ­մա­կեր­պու­թյու­նը։ Ի դեպ, այս կազ­մա­կեր­պու­թյու­նը մեր նա­խա­րա­րու­թյան հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ան­դամ է, և քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում հար­ցը դր­ված է այն­պես, որ ծրա­գի­րը պետք է հա­մա­հունչ լի­նի մեր պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
-Իսկ ինչ­պե՞ս է ստաց­վել, որ կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­տա­տել է այդ ո­րո­շու­մը։
-Այն ներ­կա­յաց­վել է որ­պես հո­ղա­հատ­կաց­ման ծրա­գիր, և ո­րո­շումն ըն­դուն­վել է որ­պես այդ­պի­սին։ Այն չի դի­տարկ­վել որ­պես սո­ցիա­լա­կան ծրա­գիր, ին­չից ել­նե­լով էլ նա­խա­պես չի ու­ղարկ­վել մեզ` կար­ծիք ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Ծրագ­րին ընդ­հա­նուր առ­մամբ տե­ղյակ ե­ղել եմ մինչ կա­ռա­վա­րու­թյան այս ո­րո­շու­մը, հան­դի­պում­ներ եմ ու­նե­ցել բա­րե­րար­նե­րի, մարզ­պե­տի հետ, հայտ­նել եմ իմ դիր­քո­րո­շու­մը։
-Այ­նուա­մե­նայ­նիվ, «Կա­րի­տա­սը» կա­րո­ղա­ցել է անց­կաց­նել իր ծրա­գի­րը։
-Ես գնա­հա­տա­կան­ներ տալ չեմ կա­րող, ա­մեն դեպ­քում, մենք հի­մա քն­նար­կում­ներ ենք ի­րա­կա­նաց­նում, և վս­տահ եմ, որ այդ ծրա­գի­րը կի­րա­կա­նաց­վի միայն այն դեպ­քում, երբ այն հա­մա­հունչ լի­նի կա­ռա­վա­րու­թյան և պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
-Հնա­րա­վո՞ր է, որ այս ներդ­րու­մա­յին ծրագ­րով հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հա­մար բնա­կա­րան­ներ ձեռք բեր­վեն քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում, կամ էլ մայ­րա­քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում վեր­ջին­նե­րիս հա­մար կա­ռուց­վեն հար­մա­րեց­ված բնա­կա­րան­ներ։
-Կար­ծում եմ` ա­յո։ Ի դեպ, մեր ա­ռա­ջարկ­նե­րում նաև այդ տար­բե­րա­կը կա։ Ե­թե կա խո­ցե­լի խմ­բե­րի սո­ցիա­լա­կան կա­րի­քը հո­գա­լու ծրա­գիր, այն չպետք է նպաս­տի այդ մարդ­կանց մե­կու­սաց­մա­նը, հա­կա­ռա­կը, հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձինք պետք է լայ­նո­րեն ին­տեգր­վեն հա­սա­րա­կու­թյա­նը։ Կարևորն այն է, որ այս պա­հին քն­նար­կում­ներ են ըն­թա­նում, և կազ­մա­կեր­պու­թյունն ըմ­բռ­նում է մեր ա­ռա­ջարկ­նե­րը։ Հու­սով եմ` քն­նար­կում­նե­րի ա­վար­տից հե­տո լա­վա­գույն տար­բե­րա­կը կգտն­վի։ Ո­րո­շում­նե­րը քա­րի վրա չեն գր­վում, ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը փո­խե­լու, խմ­բագ­րե­լու, որևէ խն­դիր, կար­ծում եմ, չի ա­ռա­ջա­նա։
Ճե­պազ­րու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 3376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ