Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչն եք գո­վեր­գում

Ի՞նչն եք գո­վեր­գում
10.09.2019 | 00:48
Աղ­բի մեջ կո­րած մայ­րա­քա­ղա­քի ա­պաշ­նորհ ղե­կա­վա­րի զրո­յին հա­վա­սա­րեց­ված վար­կա­նի­շը հա­զիվ թե որևէ քա­րոզ­չա­կան հնար­քով հնա­րա­վոր լի­նի վե­րա­կանգ­նել: Հայկ Մա­րու­թյա­նից դժ­գոհ են և շար­քա­յին երևան­ցին, և նրա հետ աշ­խա­տող­նե­րը: Սա­կայն սա չի խան­գա­րում, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տան­քը գու­նա­վոր ու հրա­շա­լի ներ­կա­յաց­վի Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ:
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, իշ­խա­նու­թյան վե­րին օ­ղակ­նե­րից ան­մի­ջա­կան հրա­հանգ է ի­ջեց­վել, որ շա­բա­թը մեկ ան­գամ Հ1-ով քա­ղա­քա­պե­տա­րա­նի «տք­նա­ջան» աշ­խա­տան­քը ներ­կա­յաց­վի։ Ե­թե մայ­րա­քա­ղա­քի բնա­կիչ չլի­նես, այդ տե­սա­նյու­թե­րից կա­րող ես են­թադ­րել, թե եվ­րո­պա­կան զար­գա­ցած քա­ղա­քի մա­սին է խոս­քը: Բայց աղ­բի կույ­տերն ա­մեն վայր­կյան ոչ միայն վկա­յում են չկա­յա­ցած ու գոր­ծից ան­տե­ղյակ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան մա­սին, այլև հա­սա­րա­կու­թյա­նը հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցում, թե որ­քան սխալ ընտ­րու­թյուն է ար­վել:
Ա­վե­լին, Փա­շի­նյանն ան­ձամբ է սե­փա­կան ֆեյս­բու­քյան է­ջով տե­ղե­կաց­նում, թե քա­նի աղ­բա­ման ու քա­նի մե­քե­նա է քա­ղա­քա­պե­տա­րա­նը Երևան բե­րել, բայց մայ­րա­քա­ղաքն է­լի շա­րու­նա­կում է մնալ կեղ­տի ու գար­շա­հո­տու­թյան մեջ: Որ­քան էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գո­վեր­գի Մա­րու­թյա­նի «կա­ռա­վա­րե­լու հրա­շա­լի հատ­կու­թյուն­նե­րը», մայ­րա­քա­ղա­քի բնա­կի­չը սե­փա­կան մաշ­կի վրա է զգում «հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րի և մա­հա­բեր վե­րե­լակ­նե­րի» կա­յուն ներ­կա­յու­թյունն իր ա­ռօ­րյա­յում, ո­րին գու­մար­վել են աղ­բով ծան­րա­բեռն­ված մայ­թե­րը, ո­ռո­գում չտե­սած ու կրա­կի ե­րա­խում հայ­տն­ված կա­նաչ տա­րածք­նե­րը: Այ, սա բա­ցա­ռե­լու հա­մար ի­րոք կա­ռա­վա­րե­լու հրա­շա­լի հատ­կու­թյուն­ներ պետք է ու­նե­նալ:
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ