ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Աղբի թեման ի վերջո կհասնի կոռուպցիոն գործի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Աղբի թեման ի վերջո կհասնի կոռուպցիոն գործի. Փաշինյան
16.09.2019 | 18:22

Երևանի աղբահանության մասին որոշ ուժերի պահվածքը վարչապետը ամոթալի է համարում: «Ինչո՞ւ էր ամոթալի, ասենք, մտածում էին դա իրենց համար քաղաքական վերակենդանացման շատ լուրջ թեմա է: Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից», - իր ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ կա հավանականություն, որ աղբի թեման ի վերջո կհասնի կոռուպցիոն գործի: Վարչպետը շեշտեց՝ որևէ կասկած չկա, որ աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: «Հայաստանի պատմության մեջ Երևանն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու ու հիմա ես կարող եմ դա վստահաբար պնդել», - ասաց նա:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ