Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցություն ունենալ որպես դիտորդ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: «Այս պահին Ադրբեջանը որևէ ձևաչափով չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ներառյալ` դիտորդի կարգավիճակով: Հայաստանում դա այնքան ֆոբիա է դարձել, որ Երևանում հարցը քննարկման են դնում՝ առանց Ադրբեջանի կողմից պաշտոնական որևէ ուղերձի», - ասել է Հաջիևը RealTV- ին հարցազրույցում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում, բացառությամբ Հայաստանի, սերտորեն հետևում է ՀԱՊԿ գործունեությանը և կազմակերպությունում քննարկվող հարցերին: