Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից

Նիկոլ Փաշինյան. Ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից
16.09.2019 | 18:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձավ դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու վերաբերյալ հայտարարությանը, որը ենթադրում էր դատավորների վեթինգ։ «ԲԴԽ կազմն էական համալրվել է, ըստ էության ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաև վեթինգ կոչվող գործընթացը։ Ուղղակի մենք, հընթացս հասկանալով, որ ավելի շատ «վեթինգ» անունի վրա է կենտրոնացնում ուշադրությունը, քան բովանդակությունը, որոշեցինք այդ բառն ուղղակի չօգտագործել։ Բայց մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, և առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու», - ասաց վարչապետը։ Նա նշեց, թե Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները հրատապ և օրախնդիր են. «Շատ լուրջ քննարկումների արդյունքում մենք եկել ենք այն համոզման, որ այստեղ պետք է գնալ այո, վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի այնպես չստացվի, թե մենք ափալ-թափալ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խնդրի ձևակերպումն ենք փոխում», - նկատեց նա:
Փաշինյանն ասաց, թե պետք է խնդիրներին այնպիսի լուծում տալ, որ չստացվի, թե «նախկին իշխանություններից ստացած դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանության դատական համակարգով»։ «Կներեք, բայց ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ