Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Կան մարդիկ, որ հարակից գյուղում տուն ունեն, բայց նախընտրում են Գյումրիում տնակում ապրել

Նիկոլ Փաշինյան. Կան մարդիկ, որ հարակից գյուղում տուն ունեն, բայց նախընտրում են Գյումրիում տնակում ապրել
16.09.2019 | 18:28

Կան մարդիկ, որոնք ստացել են բնակարաններ, հետո ինչ-ինչ պատճառներով վաճառել են ու վերադարձել այդ տնակում ապրելու՝ Վանաձորում ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչ նոր որոշումներ ունի Գյումրիում 2500-ից ավել տնակներում ապրող ընտանիքների հանդեպ պարտավորությունների վերաբերյալ: «Մենք պետք է հասկանանք, թե այդ տնակներում ապրող մարդիկ ինչու են տնակներում ապրում, որովհետև կան տնակներ, որոնք դատարկ են»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կան մարդիկ, որոնք հարակից գյուղում տուն ունեն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել տնակում, իսկ ինքնին տնակում բնակվելու փաստը չի նշանակում, որ պետությունն ունի պարտավորություն: «Անշուշտ կան մարդիկ, որոնց նկատմամբ պետության պարտավորվածությունը պետք է արձանագրվեր, բայց չի արձանագրվել: Մենք այդ դեպքերն էլ կգտնենք ու կարձանագրենք: Մենք Գյումրին տնակներից պետք է ազատենք, դա խոչընդոտում է քաղաքի տնտեսական զարգացմանը»,- նշեց նա:
Ըստ վարչապետի՝ քարտեզագրումից հետո արդեն կարող են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել, որոշումը գուցե նաև հեշտ չլինի: «Մարդը գնացել է, օրինակ, կազինոյում խաղացել է, ուրիշ քաղաքի ուրիշ տեղում իր տունը, ունեցվածքը պարտվել է, հիմա ապրում է վարձով, տուն չունի, նշանակում է, որ պետությունը պետք է իրեն բնակարանով ապահովի՞: Ոչ, չի նշանակում, քանի որ ամեն մարդ նաև իր ճակատագրի պատասխանատուն է: Իրավական պետությունում յուրաքանչյուր մարդ իր կայացրած որոշման համար պետք է պատասխանատվություն կրի: Եթե բյուջեի գործերը լավ գնան, ինչպես այս տարի, մտածում ենք սոցիալական բնակարանաշինություն սկսելու մասին, բնակարանը որոշակի ժամկետով կտրվի, որ այդ մարդիկ իրենց կյանքը դասավորելու հնարավորություն ունենան»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարը գնացել է այն մարդկանց, որոնք ջանքով աշխատում են, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր բազմոցին պառկած են:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ