Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի»

«Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի»
16.09.2019 | 18:30

Հայաստանը չի դիմելու ժամկետները երկարաձգելու համար՝ Վանաձորում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020-ի հունվարից վերացվող արտոնություններին՝ կապված 3-րդ երկրներից ՀՀ ներմուծվող ապրանքների հետ։ «Դեռ ընդդիմադիր ժամանակներից ասել եմ, որ անընդհատ հետաձգելու քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ, մենք պետք է մեր տնտեսական կառուցվածքները ֆիքսենք, արձանագրենք մեր հնարավորությունները և աշխատենք մեր զարգացման վրա՝ մեր արդյունավետության շնորհիվ»,- ասաց նա։ Գնային բարձրացումների մասին Փաշինյանն ասաց, որ շատ դեպքերում հաղթահարվել են զուտ մենաշնորհների հաղթահարման արդյունքում։ «Մենաշնորհների վերացումը բերում է այնպիսի էֆեկտների, որ հին համակարգի պայմաններում այդ էֆեկտին հասնելու համար պետք էր դրույքներ իջեցնել։ Մենք Հարկային օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ ենք անում, որ մեր տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Մեր կարծիքով՝ այս ամենը հակակշռելու է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ գնաճ լինում է այն ժամանակ, երբ մարդիկ խուճապահար գնում են կատարում՝ մտածելով, որ իրենց փողը կորելու է։ Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ ժողովուրդը վստահում է կառավարությանը։


«Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Անցած տարվա սեպտեմբերին էլ գնաճի շուրջ աղմուկ, աղաղակ եղավ, ասում էին՝ վերջ, գնաճ է, ավարտվեց, բայց կառավարությունն արագ լուծեց այդ խնդիրը։ Մենք առանց մաքսազերծման ներմուծվող ապրանքների չափաքանակն ավելացրինք մի քանի ամսով, ու գնաճային բոլոր ռիսկերը միանգամից չեզոքացան։ Ճիշտ է՝ դրանից հետո ԵԱՏՄ նոր սահմանափակումները մտան, բայց գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ