ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը երկրում պետք է ռեստարտի ենթարկենք

Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը երկրում պետք է ռեստարտի ենթարկենք
20.09.2019 | 19:46

Կոռուպցիայի դեմ պայքարին երկրում պետք է նոր թափ հաղորդենք և այս պրոցեսը ենթարկենք ռեստարտի՝ իրավապահ մարմինների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԱԾ-ի և ոստիկանության նորանշանակ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները։ «Չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելը, այլև համոզված եմ, որ եթե բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում, կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ բացի նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի բացահայտումներից, կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարը այսօրվա պետական կառավարման համակարգի համար։ Վարչապետը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կապահովեն իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը։ «Այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաև այս ոլորտում», - ասել է վարչապետը։ Նա նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետությանը և ժողովրդին հասցված 51 մլրդ դրամ գումար է վերականգնվել։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ

‚‚¬Â/1713248354" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո