Աստվածաշունչ մատյանից
10.01.2020 | 00:04
«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները` ձեր ճանապարհներին,- ասում է Տերը,- այլ, ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները` ձեր խորհուրդներից։ Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել, այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես»։
Եսայու մարգարեությունը 55. 8-11
Մեկնաբանություններ