Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում

ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում
24.01.2020 | 23:09

Խուզարկությունն, ըստ էության, ավարտվեց, Հրայր Թովմասյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

«Ինչ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող լինել», - ասաց Ամրամ Մակինյանը։ Նա նշեց՝ ՀՔԾ քննիչները փաստաթղթեր են փնտրել, որոնք, չեն գտել։ Քննիչները հեռացել են Թովմասյանի բնակարանից։ Մակինյանն ընդգծեց, որ քննիչներն այդպես էլ Հրայր Թովմասյանին չեն տրամադրել դատարանի որոշումը՝ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ։

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ