Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ատե­լու­թ­յան դեմ ուղղ­ված պայ­քարն ու գեն­դե­րա­յին ի­րա­վա­հա­վա­սա­րու­թ­յուն քա­րո­զող ՀԿ-նե­րը

Ատե­լու­թ­յան դեմ ուղղ­ված պայ­քարն ու գեն­դե­րա­յին ի­րա­վա­հա­վա­սա­րու­թ­յուն քա­րո­զող ՀԿ-նե­րը
31.01.2020 | 11:33
Խոր­հր­դա­րա­նում ա­տե­լու­թյան խոս­քի դեմ պայ­քա­րին ուղղ­ված աշ­խա­տան­քա­յին խմ­բի ա­ռա­ջին իսկ նիս­տից հե­տո խոր­հր­դա­րա­նա­կան «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը ո­րո­շել է կարճ դա­դար վերց­նել: «Ին­չո՞ւ եք «թայմ-աութ» վերց­նում, դուք ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տի նա­հա՞նջ եք նկա­տում»,- հարց­րինք խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: Ի պա­տաս­խան նա նշեց, որ ի­հար­կե ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տը չի նա­հան­ջել, ոչ էլ ա­տե­լու­թյուն սեր­մա­նող խոսքն է պա­կա­սել, խն­դի­րը աշ­խա­տան­քա­յին խմ­բում ներգ­րավ­ված կա­զա­մա­կեր­պու­թյուն­ներն ու ան­հատ­ներն են: Նշենք, որ այս խմ­բում մոտ 20 ՀԿ ու չորս ան­հատ է ներգ­րավ­ված:
«Մենք ա­ռա­ջար­կե­ցինք, որ աշ­խա­տան­քա­յին խմ­բի քն­նար­կում­նե­րը բաց ու հրա­պա­րա­կա­յին լի­նեն, ու բո­լոր այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, որ մտա­հո­գու­թյուն ու­նեն, մաս­նակ­ցեն նիս­տե­րին: Գու­ցե այն­պի­սի ՀԿ-ներ գա­յին նիս­տե­րին, որ կա­րող էին ի­րա­տե­սա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­նել, բայց իշ­խող խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մեր­ժե­ցին՝ ա­սե­լով, թե ներգ­րավ­վել են բա­ցա­ռա­պես այն կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ու ան­հատ­նե­րը, որ նա­խա­պես լրաց­րել են ԱԺ պաշ­տո­նա­կան կայ­քում տե­ղադր­ված հայ­ցա­դի­մու­մը»,- նշեց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:
Նա հաս­տա­տեց մեր այն տե­ղե­կու­թյու­նը, որ խմ­բում հիմ­նա­կա­նում, այս­պես ա­սած, «սո­րո­սա­կան» ու գեն­դե­րա­յին ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյուն քա­րո­զող ՀԿ-ներ են ներգ­րավ­ված, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ, «Նոր սե­րուն­դը», «Փին­քը» և այլն: «Ներ­կա­յաց­ված են նաև խոս­քի ու մա­մու­լի ա­զա­տու­թյան ջա­տա­գով ՀԿ-նե­րը, բայց մենք ա­վե­լի հակ­ված ենք, որ այս ՀԿ-նե­րի կող­քին ներ­կա­յաց­ված լի­նեն նաև ա­մուր պե­տա­կա­նու­թյան հա­մար պայ­քա­րող ՀԿ-ներն ու ան­հատ­նե­րը: Պետք է սպա­սենք խմ­բակ­ցու­թյան ո­րոշ­մա­նը: Ե­թե հան­կարծ ո­րո­շեն, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է մաս­նակ­ցենք, ա­պա կմաս­նակ­ցենք նիս­տե­րին»,- եզ­րա­փա­կեց պատ­գա­մա­վո­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ