Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այն դժ­գո­հու­թ­յան ա­լի­քը, որ կա Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում նկա­տե­լի չէ»

«Այն դժ­գո­հու­թ­յան ա­լի­քը, որ կա Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում նկա­տե­լի չէ»
31.03.2020 | 00:40
Ար­ցա­խում այ­սօր տե­ղի են ու­նե­նում խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնց նա­խոր­դել են ակ­տիվ ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ, իսկ թե դրանք ինչ հան­գու­ցա­լու­ծում կու­նե­նան, պարզ կդառ­նա ար­դեն մի քա­նի ժա­մից։
Սո­ցիո­լոգ Ա­ՀԱ­ՐՈՆ Ա­ԴԻ­ԲԵ­ԿՅԱ­ՆԸ, խո­սե­լով Ար­ցա­խում առ­կա նա­խընտ­րա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին, նշում է, որ ընտ­րա­զանգ­վա­ծում տա­տան­վող­նե­րի մեծ թիվ կա, ո­րոնք չեն հայտ­նում, թե նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ում օգ­տին ձայն կտան. այս պայ­ման­նե­րում դժ­վար է ա­սել՝ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­նեն մե՞կ փու­լով, թե՞ եր­կու։
Անդ­րա­դառ­նա­լով այն հար­ցին, թե Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րը որ­քա­նով են պատ­րաստ դի­մա­կա­յե­լու պե­տու­թյան առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րին, պա­րոն Ա­դի­բե­կյանն ա­սաց, որ ընտ­րա­զանգ­վա­ծի մեծ մա­սը երկ­րի նա­խա­գա­հից ակն­կա­լում է սո­ցիա­լա­կան հար­ցե­րի լու­ծում, գոր­ծազր­կու­թյան կր­ճա­տում, բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծա­վալ­նե­րի մե­ծա­ցում. «Նա­խորդ մի քա­նի տա­րի­նե­րին Ար­ցա­խի ՀՆԱ-ն մոտ ե­րեք ան­գամ ա­ճել է, կտ­րուկ ա­ճել են աշ­խա­տա­վար­ձե­րը, կր­ճատ­վել է գոր­ծազր­կու­թյու­նը։ Ար­ցա­խում միայն ի­նը տո­կոսն է ի­րեն հա­մա­րում աղ­քատ, Հա­յաս­տա­նում դա մոտ 19 տո­կոս է։ Պաշտ­պա­նու­թյան հետ կապ­ված հար­ցե­րը ար­ցախ­ցի­նե­րի հա­մար լուծ­ված են հա­մար­վում։ Այդ իսկ պատ­ճա­ռով այդ հար­ցե­րը նրանց շատ չեն հե­տաք­րք­րում։ Այն­պես որ՝ պաշտ­պա­նա­կան, ռազ­մա­կան թե­մա­նե­րը ընտ­րող­նե­րի կար­ծի­քի վրա չեն ազ­դում»։
Կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում ընտ­րու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը որ­քա­նո՞վ է ար­դա­րաց­ված, մա­նա­վանդ որ կա­յին թեկ­նա­ծու­ներ, ո­րոնք կոչ էին ա­րել հե­տաձ­գել ընտ­րու­թյուն­նե­րը։ Ըստ պա­րոն Ա­դի­բե­կյա­նի՝ ընտ­րու­թյուն­նե­րի հե­տաձ­գումն ի­մաստ չու­ներ, քա­նի որ կո­րո­նա­վի­րու­սը Ար­ցա­խում տա­րած­ված չէ. «Որ­քան գի­տեմ, Ար­ցա­խում դեպ­քեր չեն գրանց­վել, և ե­թե մար­դիկ լի­նեն փոքր-ինչ զգույշ՝ հե­ռու կանգ­նեն մի­մյան­ցից, պահ­պա­նեն անվ­տան­գու­թյան բո­լոր կա­նոն­նե­րը, ա­մեն ինչ նոր­մալ կըն­թա­նա։ Ար­ցա­խը պետք է ցույց տա, որ ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում՝ լի­նի պա­տե­րազմ, հա­մա­ճա­րակ, թե այլ բան, միաս­նա­կան է և կա­րող է իր հար­ցե­րը լու­ծել։ Ար­ցախ­ցի­նե­րը յու­րա­հա­տուկ բնա­վո­րու­թյուն ու­նեն, հա­մառ են, նրանց խա­բե­լը դժ­վար է։ Մտա­վա­խու­թյուն կար, որ ե­րի­տա­սարդ­նե­րը ոտ­քի կկանգ­նեն, և տե­ղի կու­նե­նա թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն։ Սա­կայն ե­րի­տա­սարդ­նե­րի հար­ցե­րը վա­ղուց լուծ­վել են Ար­ցա­խում. ա­մուս­նա­նա­լիս, ե­րե­խա ու­նե­նա­լիս գու­մար են ստա­նում, աշ­խա­տանք ու­նեն, և այն դժ­գո­հու­թյան ա­լի­քը, որ կա Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում նկա­տե­լի չէ»։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5175

Մեկնաբանություններ