Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1801-ով

Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1801-ով
05.04.2020 | 14:07

Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2560-ով, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը՝ 55 743: Մահացածների թիվը՝ 3452: Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 19 736:

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ