Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դասերի անվտանգությանը

Դասերի անվտանգությանը
05.04.2020 | 18:31

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ուսումնական հաստատությունները դասերն անցկացնում են տանը՝ հեռավար սկզբունքով: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ուսուցիչներին և աշակերտներին զգուշացնում է՝ Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձնել դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից: Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից: Փորձագետը խորհուրդ է տալիս ուսուցիչներին՝դասերի հղումները տեղադրել փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար: Գաղտաբառը տալ միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին: Ակտիվացնել ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին: Իսկ աշակերտները պետք է դասի համար ստացած գաղտաբառը չփոխանցեն կողմնակի անձանց և չտեղադրեն տարատեսակ խմբերում և էջերում: «Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է»,- ընդգծում է մեդիափորձագետը:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ