Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
22.05.2020 | 00:35

Հու­մա­նի­տար ա­ղե­տից խու­սա­փե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է նոր՝ հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը, հա­մախմ­բե­լով բո­լոր կա­րող ու­ժե­րը, դուրս կբե­րի եր­կի­րը այս ծանր ի­րա­վի­ճա­կից:


Ար­թուր ՎԱ­ՆԵ­ՑՅԱՆ
ԱԱԾ նախ­կին տնօ­րեն

Հ.Գ.1. Ար­թուր Վա­նե­ցյա­նի բարձ­րա­ձայ­նու­մից հե­տո Facebook-յան ան­պատ­կառ գրառ­մամբ իր մա­սին կր­կին հի­շեց­րեց կո­րո­նա­վի­րու­սին հա­մըն­թաց, ինք­նա­կամ ՀՀ «գլ­խա­վոր ե­ղե­րա­մոր» պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ստանձ­նած, ա­մեն ինչ տա­պա­լած ու տա­պալ­ված ա­պաշ­նորհ ան­ձը: Հա­մա­ճա­րա­կի ա­ռաջ մեր երկ­րի դար­պաս­նե­րը կրն­կի վրա բա­ցած, աշ­խար­հում վակ­ցի­նա­նե­րի Gavi ա­լյան­սի խոր­հր­դի ան­դա­մը, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, դեռևս շա­րու­նա­կում է զբա­ղեց­նել ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­թո­ռը, զու­գա­հեռ էլ հան­րու­թյանն է մա­տու­ցում սահ­մա­նա­փակ ու­ղե­ղի գաղջ «ար­տա­նե­տում­նե­րը»:
«Ի­րա­տես»

Հ.Գ.2. Ի՜, չեք հաս­կա­նու՞մ… Սրանք սրի­կա­ներ են` հա­մա­տիե­զե­րա­կան մասշ­տա­բի: Թվում էր`«морг»-ի «коментатор» Ար­սեն Թո­րո­սյա­նը, որ ա­մեն երևա­լուց ան­դր­շի­րի­մյան իր աշ­խար­հից մի լուր է սևար­ձա­կում, թե հա­մա­վա­րա­կը կտևի հինգ տա­րի, եր­կու տա­րի մաս­կա կկ­րեք, լի­քը մարդ կմեռ­նի, է՛լ ա­վե­լի լի­քը մարդ կվա­րակ­վի... Դի­վա­յին լի­նե­լուց զատ` խիստ պրագ­մա­տիկ հաշ­վար­կի Լյու­ցի­ֆեր է…
Ոչ թե այն պատ­ճա­ռով, որ ին­քը հա­վերժ ՎՕԶ-ի տղա է, և այն­տեղ «ճ կլա­սի» ծա­ռա­յու­թյուն­ներ է մա­տու­ցում մար­դա­կեր­նե­րին, կամ` պատ­վաս­տում­նե­րի հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կե­րու­թյան գոր­ծի­քա­կազմ է… Ո՛չ, պա­րո­նայք, ին­քը նաև «թավ­շից սարք­ված», բայց ար­դեն «պատռ­ված» վար­չա­պե­տի հետ… Ո­րը, ո՜վ աստ­ված­ներ, ե­րեկ ա­ռա­ջին ան­գամ իր բաց­թո­ղու­մը նշեց, թե կո­րո­նա­վի­րու­սի պա­հով մեր գոր­ծե­րը շատ վատ են (կա­րե­լի է կար­ծել` մնա­ցած խն­դիր­նե­րի մա­սով գոր­ծե­րը շո­ղար­ձա­կում են):
Իսկ գի­տե՞ք ին­չու էդ­պես վար­վեց: Ա­սեմ` նա, իր Թո­րո­սի­կի հետ, միայն հան­րաք­վեի մա­սով չի կո­րո­նա­վի­րու­սը դարձ­րել մահ­վան յա­թա­ղան մեր ազ­գի գլ­խին: Ա­վե­լի կարևոր նպա­տակ կա. մա­զից կախ­ված, ար­դեն հա­մա­րյա գե­տին ըն­կած Փա­շի­նյան Նի­կո­լին հնա­րա­վոր չէ ան­վս­տա­հու­թյուն հայտ­նել, ե­թե երկ­րում ար­տա­կարգ ռե­ժիմ է հայ­տա­րար­ված...
Ին­քը և իր Թո­րո­սյա­նը ար­տա­կարգ ռե­ժի­մի 2-3 տար­վա պլան են գծում, որ հան­կարծ որևէ մե­կը փո­ղո­ցում ցույց չա­նի, խոր­հր­դա­րա­նում ան­վս­տա­հու­թյուն չհայտ­նի Փա­շի­նյան Նի­կո­լին ու նրա թավ­շիկ­նե­րին:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ