Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մնաց ի­մա­նանք, թե ով է լի­նե­լու Ի­տա­լիա­յի չեմ­պիո­նը

Մնաց ի­մա­նանք, թե ով է լի­նե­լու Ի­տա­լիա­յի չեմ­պիո­նը
21.07.2020 | 17:20

Ներ­քին ա­ռաջ­նու­թ­յան ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թ­յան խա­ղեր՝ հա­մեմ­ված Անգ­լիա­յի գա­վա­թի կի­սաեզ­րա­փա­կիչ­նե­րի ֆան­տաս­տիկ դի­մա­կա­յութ­յուն­նե­րով՝ ա­հա ան­ցած հանգս­տ­յան օ­րե­րի ֆուտ­բո­լա­յին խճա­պատ­կե­րը, ո­րին գու­մար­վե­ցին եվ­րա­գա­վաթ­նե­րի մաս­նակ­ցու­թ­յան հնա­րա­վո­րու­թ­յուն տվող մր­ցակ­ցու­թ­յուն­նե­րը՝ ոչ պա­կաս դրա­մա­տիկ ու դի­տար­ժան։ Մի խոս­քով, ֆուտ­բո­լը շա­րու­նա­կում է իր տո­նե­րի մա­տու­ցած շքեր­թը՝ բերկ­րան­քով լց­նե­լով ֆուտ­բո­լա­սեր­նե­րի հո­գի­նե­րը։

Ի­ՏԱ­ԼԻԱ

Ա­ներևա­կա­յե­լի հե­տաք­րք­րու­թյան զար­գա­ցում­ներ են սկու­դե­տեում, ու տուր չկա, որ նա­խոր­դի հեն­քի վրա ձևա­վոր­ված պատ­կե­րա­ցում­նե­րը հիմ­նո­վին վե­րա­նա­յել չտա։ Մի բան է հաս­տատ՝ մինչև վեր­ջին տուր ապ­րե­լու ենք սպա­սում­նե­րի ու գու­շա­կում­նե­րի ծի­րում։

Սկ­սենք «Ին­տե­րից», ո­րի 33-րդ տու­րի հան­դի­պու­մը, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, դուրս էր մնա­ցել մեր տե­սա­դաշ­տից։ Ա­ռաջ­նու­թյան հետ­նա­պա­հի հետ խա­ղում Կոն­տեի սա­նե­րը խն­դիր­ներ չու­նե­ցան ու ար­տագ­նան նշա­նա­վո­րե­ցին հաղ­թա­նա­կով (4։0), ին­չը թի­մին տեղ ա­պա­հո­վեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։

Սկու­դե­տեի 34-րդը սկս­վեց «Վե­րո­նա»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյամբ ու վեր­ջի­նիս հա­մար ա­վարտ­վեց միա­վոր­նե­րի ցա­վա­լի կորս­տով։ Ար­ձա­նագր­ված ոչ-ո­քին (1։1) ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում բա­վա­կա­նին հե­տաքր­քիր խաղ ցու­ցադ­րող այս թի­մին «Ին­տե­րին» շր­ջան­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն չտ­վեց։ «Ա­տա­լան­տան» միա­վոր­նե­րով՝ 71, ըն­դա­մե­նը հա­վա­սար­վեց մի­լան­ցի­նե­րին։ Գաս­պա­րի­նիի սա­նե­րի այս ոչ-ո­քին, բնա­կա­նա­բար` հաղ­թե­լու դեպ­քում, փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն էր թե՛ «Ին­տե­րի», թե 69 միա­վոր ու­նե­ցող «Լա­ցիո­յի» հա­մար»։

Ինչ ա­րե­ցին «Ին­տերն» ու «Լա­ցիոն»։

«Ռո­մա­յին» հյուր գնա­ցած «Ին­տերն» ար­ժա­նա­ցավ բա­ցա­ռիկ դի­մադ­րու­թյան։ Այն թե­պետ ա­ռա­ջի­նը բա­ցեց հան­դիպ­ման հա­շի­վը, սա­կայն սկ­սած 57-րդ րո­պեից, երբ Հեն­րիխ Մխի­թա­րյանն ա­ռաջ մղեց իր թի­մին, Կոն­տեի սա­նե­րը հան­դիպ­ման ըն­թաց­քում զբաղ­ված էին ի­րա­վի­ճակ շտ­կե­լով։ Ի վեր­ջո, դա հա­ջող­վեց ա­նել 11-մետ­րա­նո­ցի օգ­նու­թյամբ, ու կող­մե­րը բա­ժան­վե­ցին մե­կա­կան միա­վոր վաս­տա­կած։ 58 միա­վո­րով «Ռո­ման» մնաց հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Այս ար­տագ­նա­յից հե­տո «Ին­տե­րի» ան­վան դի­մաց 72 միա­վոր է, նրան կա­րող է հա­վա­սար­վել «Յու­վեն­տու­սին» հյու­րըն­կալ­ված «Լա­ցիոն»։ Այդ դի­մա­կա­յու­թյու­նը ե­րեկ ուշ ե­րե­կո­յան էր, բնա­կա­նա­բար` բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյան ոչ միայն պայ­մա­նա­վոր­ված մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ու­նե­ցած հռո­մեա­ցի­նե­րի դիր­քով, այլև այլ հան­գա­մանք­նե­րով, ո­րոնց մա­սին կխո­սենք ար­դեն հա­ջորդ նյու­թում։

Փայ­լուն խաղ անց­կաց­րեց իր եր­բեմ­նի հե­ղի­նա­կու­թյան վե­րա­կան­գն­ման ճա­նա­պար­հը բռ­նած «Մի­լա­նը»՝ սե­փա­կան հար­կի տակ բա­ռա­ցիո­րեն բզկ­տե­լով «Բո­լո­նիա­յին»։ 5։1-ը տպա­վո­րիչ հա­շիվ է ա­վե­լի բան չա­սե­լու հա­մար։ Մի­լան­ցի­նե­րը 56 միա­վո­րով ներ­խու­ժե­ցին ա­ռա­ջին վե­ցյակ, սա­կայն այն­տեղ կա­րո­ղա­ցան մնալ ըն­դա­մե­նը մեկ օր, քա­նի որ «ՈՒ­դի­նե­զեին» հյու­րըն­կա­լած «Նա­պո­լին» նույն­պես հաղ­թա­կան հան­դի­պում անց­կաց­րեց՝ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում խփե­լով վճ­ռո­րոշ գո­լը՝ 2։1, ու լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով մի­լան­ցի­նե­րին հետ մղեց յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կան։ Եր­կուսն էլ ու­նեն 56-ա­կան միա­վոր։

ԱՆԳ­ԼԻԱ

Պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած­նե­րի հա­մար 37-րդ տու­րը սկս­վեց «Տո­տեն­հեմ»-«Լես­տեր» մր­ցակ­ցու­թյամբ, սա­կայն ա­սե­լի­քը սկ­սենք ան­ցած տու­րից մնա­ցած «Լես­տեր»-«Շե­ֆիլդ», «Կրիս­տալ Պա­լաս»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան հան­դի­պում­նե­րից, ո­րոնք ա­ղյու­սա­կում կա­րող էին հան­գեց­նել լուրջ տե­ղա­շար­ժե­րի։

Եր­կու­սում էլ գրանց­վել է 2։0 հա­շի­վը։ Հաղ­թա­նա­կը թե՛ լես­տեր­ցի­նե­րին, թե՛ ման­չես­տր­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տվել պահ­պա­նե­լու ու­նե­ցած չոր­րորդ-հին­գե­րորդ տե­ղե­րը, իսկ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին ա­ռա­վել շա­հե­կան դիր­քում է լես­տե­րյան ա­կում­բը, ո­րի մր­ցա­կիցն ան­հա­մե­մատ ու­ժեղ է ե­ղել. հի­շեց­նենք, որ «Շե­ֆիլ­դը» նույն­պես պայ­քա­րում է եվ­րա­գո­տին կազ­մող­նե­րի շար­քում հայ­տն­վե­լու հա­մար, մինչ­դեռ ման­չես­տր­ցի­նե­րի մր­ցա­կի­ցը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռու­մով ա­զատ­ված էր ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյան խն­դիր­ներ լու­ծե­լու հոգ­սից։

«Լես­տե­րի» հա­ջորդ մր­ցա­կիցն էլ հեշ­տե­րից չի ե­ղել։ «Տո­տեն­հեմն» էլ եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյան մաս­նակ­ցու­թյան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող թի­մե­րից է։ Այն կա­րո­ղա­ցել է կոտ­րել հյու­րե­րի դի­մադ­րու­թյունն ու, հաղ­թե­լով ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ, 58 միա­վո­րով ներ­խու­ժել է ա­ռա­ջին վե­ցյակ, սա­կայն նրան այն­տե­ղից կա­րող էր դուրս հրա­վի­րել «Կրիս­տալ Պա­լա­սին» ե­րեկ ուշ ե­րե­կո­յան հյու­րըն­կա­լած «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»։

Սա­կայն «Տո­տեն­հե­մի» այս հաղ­թա­նա­կը ու­շագ­րավ է նաև նրա­նով, որ թի­մը ոչ միայն իր հա­մար լավ ցատ­կա­հար­թակ ստեղ­ծեց մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ու­նե­նա­լիք ա­ռաջ­խա­ղաց­ման կտր­ված­քով, այլև ա­կա­մա ի­դեա­լա­կան պայ­ման­ներ ա­պա­հո­վեց «Ման­չեստր Յու­նայ­թե­դի» հա­մար, որն ու­նի ճիշտ այն­քան միա­վոր, որ­քան «Լես­տե­րը»՝ 62, սա­կայն ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած մեկ խա­ղով։ «Վեստ Հե­մի» հետ տնա­յին խա­ղում վաս­տա­կե­լիք ան­գամ մեկ միա­վո­րը «կար­միր սա­տա­նա­նե­րին» կբարձ­րաց­նի չոր­րորդ հո­րի­զո­նա­կան, իսկ այս տե­ղը տա­լիս է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյուն։

Պրե­միեր լի­գա­յի այս տու­րը «հարս­տաց­ված» էր գա­վա­թա­յին խա­ղե­րի կի­սաեզ­րա­փա­կի­չյան հան­դի­պում­նե­րով։ Ա­ռա­ջին օ­րը ու­ժե­րը չա­փել են ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նը ձա­խո­ղած, երկ­րի գա­վա­թի մր­ցա­վե­ճում հաղ­թե­լու դեպ­քում միայն եվ­րա­գա­վաթ­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցող «Ար­սե­նալն» ու «Ման­չեստր Սի­թին»։ Խաղն ըն­թա­ցել է այն նույն սցե­նա­րով, ո­րը դի­մա­կա­յու­թյու­նից ա­ռաջ լրատ­վա­մի­ջոց­նե­րին ներ­կա­յաց­րել է Ար­տե­գան՝ զի­նա­գործ­նե­րի գլ­խա­վոր մար­զի­չը, ով նշել էր, որ ման­չես­տր­ցի­նե­րի հետ պայ­քա­րում ի­րենք լա­վա­գույն դեպ­քում կա­րող են մեկ-եր­կու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նալ, ու ա­մեն ինչ կախ­ված կլի­նի նրա­նից, թե ինչ­պես կկա­րո­ղա­նան օգտ­վել այդ հնա­րա­վո­րու­թյու­նից։ Շտա­պենք ա­սել՝ «Ար­սե­նալն» ըն­ձեռ­վա­ծից օգտ­վել է հա­րյուր տո­կոս ար­դյու­նա­վե­տու­թյամբ, իսկ ա­հա Գվար­դիո­լա­յի սա­նե­րի ա­հեղ գրոհ­նե­րի տա­րա­փը դեմ է ա­ռել ար­սե­նա­լյան քա­րա­ժայ­ռին։ 2։0, «Ար­սե­նա­լը» եզ­րա­փակ­չում է։ Այս պար­տու­թյու­նից հե­տո «Ման­չեստր Սի­թիի» հա­մար տիտ­ղոս նվա­ճե­լու միայն մեկ հնա­րա­վո­րու­թյուն մնաց՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գան։ Ձա­խող­վեն և այս­տեղ, ման­չես­տր­ցի­նե­րը մր­ցաշր­ջա­նը ի­րենց հա­մար կա­րող են հա­մա­րել կա­տա­րե­լա­պես ձա­խող­ված, ու ոչն­չով չի մեղմ­վի այն, որ ներ­քին ա­ռաջ­նու­թյան ար­ծա­թե մե­դալ­նե­րի տեր են դար­ձել։

Հա­ջորդ օր­վա «Չել­սի»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյու­նում հայտ­նի դար­ձավ եզ­րա­փակ­չի երկ­րորդ մաս­նա­կի­ցը։ Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյամբ այս մր­ցակ­ցու­թյու­նում էլ թույլ օ­ղա­կը ե­ղել է ման­չեստ­րյան կող­մը, ո­րը հան­դիպ­ման իր բա­ժին միակ գո­լը խփել է այն բա­նից հե­տո, երբ լու­սա­տախ­տա­կին 3։0 հա­շիվն էր։ Դե ինչ, օ­գոս­տո­սի 1-ին նշա­նակ­ված եզ­րա­փակ­չում կու­նե­նանք լոն­դո­նյան դեր­բի, ին­չը պա­կաս դի­տար­ժան չի դարձ­նում գա­վա­թի եզ­րա­փա­կիչ հան­դի­պու­մը։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ

Պատ­մու­թյան գիրկն ան­ցավ Իս­պա­նիա­յի լա լի­գա­յի հեր­թա­կան ա­ռաջ­նու­թյու­նը։ Չեմ­պիոն «Ռեալն» ու փոխ­չեմ­պիոն «Բար­սե­լո­նը» հայտ­նի էին դեռևս նա­խորդ տու­րից։ Ա­սենք, որ «Ռեա­լը» ոչ մե­կին չհանձ­նեց իր ճա­կա­տագ­րի տնօ­րի­նու­մը և ա­մեն ինչ լու­ծեց սե­փա­կան ձեռ­քե­րով, սե­փա­կան ու­ժե­րով։ Չեմ­պիո­նա­կան բար­ձունք հա­նող ճա­նա­պար­հին մնա­ցած բաս­տիոն­նե­րից էր «Վի­լիա­ռեա­լը», ո­րը կա­րող էր և լի­նել վեր­ջի­նը։ «Ռեալն» այդ բա­նը ա­րեց՝ 2։1 ու դար­ձավ ան­հա­սա­նե­լի։ Այդ ան­հա­սա­նե­լիու­թյա­նը ե­կավ նպաս­տե­լու և «Բար­սե­լո­նը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ նույն­պի­սի հաշ­վով զի­ջեց «Օ­սա­սու­նա­յին»։ Հար­կավ կա­րե­լի էր չվշ­տաց­նել կա­տա­լո­նյան ա­կում­բի եր­կր­պա­գու­նե­րին ու չա­սել, որ հյու­րե­րը հաղ­թել են խա­ղա­վար­տին 15-20 րո­պե անց­կաց­նե­լով տա­սը հո­գով, բայց դե, կարգ է, պի­տի ա­սենք, մա­նա­վանդ որ ոչ-ո­քին էլ էր հե­ռա­կա մր­ցա­վե­ճում «Ռեա­լին» չեմ­պիոն դարձ­նում։

Ան­ցած տու­րի հան­դի­պում­նե­րից այս­քա­նի ներ­կա­յաց­մամբ բա­վա­րար­վենք, դառ­նանք ա­վար­տա­կա­նին։

Ինչ­պես վերն ա­սա­ցինք, բաց էր մնում ա­ռաջ­նու­թյան եր­րորդ թի­մի հար­ցը։ Ան­հա­մե­մատ շա­հե­կան դիր­քում գտն­վող Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն» ձեռ­քից բաց չթո­ղեց հնա­րա­վո­րու­թյու­նը։ Նրա մր­ցա­կի­ցը «Ռեալ Սո­սիե­դադն» էր, ո­րը ռեալ պայ­քար էր մղում լա­վա­գույն յոթ­նյա­կում հայ­տն­վե­լու հա­մար։ Ար­դյուն­քում վեր­ջինս խա­ղա­վար­տին մոտ հա­վա­սա­րեց­րեց հան­դիպ­ման հա­շի­վը՝ 1։1, հնա­րա­վո­րու­թյուն ստա­նա­լով նոր մր­ցաշր­ջա­նում հան­դես գա­լու Եվ­րո­պա­յի լի­գա­յի խմ­բա­յին փու­լում։ Ինչ վե­րա­բե­րում է «Աթ­լե­տի­կո­յին», բրոն­զի հա­մար նրան միան­գա­մայն բա­վա­րա­րում էր և մեկ միա­վո­րը, քա­նի որ «Սևի­լիան», ան­գամ հաղ­թե­լու դեպ­քում, նրան չէր շր­ջան­ցում, այլ ըն­դա­մե­նը հա­վա­սար­վում էր միա­վոր­նե­րով, իսկ սա նշա­նա­կում էր, որ, ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի, շա­հած վի­ճա­կում լի­նե­լու էր «Աթ­լե­տի­կոն»։ Ա­սենք, որ «Սևի­լիան» նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թել է «Վա­լեն­սիա­յին», միա­վոր­նե­րով՝ 70, հա­վա­սար­վել «Աթ­լե­տի­կո­յին», իսկ մնա­ցա­ծի մա­սին ար­դեն գի­տեք։

Ինչ վե­րա­բե­րում է վեր­ջին տու­րում ցույց տված ար­դյունք­նե­րին, «Ռեալն» ար­տագ­նա­յում իր հա­մար ո­չինչ չն­շա­նա­կող դի­մա­կա­յու­թյու­նում ոչ-ո­քի (2։2) է խա­ղա­ցել «Լե­գա­նե­սի» հետ, ո­րին ան­գամ այդ վաս­տա­կած միա­վո­րը բարձ­րա­գույն լի­գա­յում մնա­լու հնա­րա­վո­րու­թյուն չի տվել, իսկ «Բար­սե­լո­նը» ար­տագ­նա­յում հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել «Ա­լա­վե­սին»։ Այս­տեղ դուբ­լով աչ­քի է ըն­կել Լիո­նել Մե­սին, ով 25 գն­դա­կով հռ­չակ­վել է լա լի­գա­յի լա­վա­գույն ռմ­բար­կու։ Վեր­ջում միայն հա­վե­լենք, որ մր­ցաշր­ջա­նում «Ռեա­լը» վաս­տա­կեց 87, կա­տա­լո­նյան ա­կում­բը՝ 82 միա­վոր։

Ա­ռա­ջին յոթ­նյա­կի թե­ման եզ­րա­փա­կենք ևս եր­կու հան­դիպ­ման հի­շա­տա­կու­մով։ Բա­ռա­ցիո­րեն վեր­ջին վայր­կյա­նին այն­տե­ղից դուրս մնաց «Խե­տա­ֆեն», որն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել «Լևան­տեի» ար­գել­քը։ Սա չա­փա­զանց դրա­մա­տիկ ըն­թացք ու­նե­ցած մր­ցակ­ցու­թյուն էր, ո­րը ե­կավ հաս­տա­տե­լու չգր­ված օ­րեն­քը՝ չլի­նե­լու բա­նը չի լի­նե­լու։

Տե­սեք՝ հան­դիպ­ման ըն­թաց­քում «Խե­տա­ֆեն» եր­կու ան­գամ գրա­վել է մր­ցակ­ցի դար­պա­սը, եր­կու ան­գամ էլ դրանք չե­ղարկ­վել են VAR հա­մա­կար­գի մի­ջամ­տու­թյամբ, մեկ ան­գամ էլ ստա­ցել տասն­մեկ­մետ­րա­նո­ցի ի­րա­վունք, սա­կայն ան­կա­րող է ե­ղել հս­տակ ի­րաց­նելու։ Բնա­կան է, որ այս­քան ձա­խո­ղում­նե­րի կող­քին պի­տի բե­րեր մր­ցակ­ցի բախ­տը, ո­րը վեր­ջին պա­հին կոր­զել է հաղ­թա­նա­կը։ «Խե­տա­ֆեի» այս պար­տու­թյու­նից ա­ռա­վե­լա­գույնս է օգտ­վել սե­փա­կան հար­կի տակ «Աթ­լե­տի­կին» 4։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Գրա­նա­դան»՝ դառ­նա­լով լա­վա­գույն յոթ­նյա­կի մաս։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 11563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ