Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քա­հա­նա­յին ա­նար­գո­ղը ի­մա­նա, որ Աստ­ծուն է ա­նար­գում»

«Քա­հա­նա­յին ա­նար­գո­ղը ի­մա­նա, որ Աստ­ծուն է ա­նար­գում»
24.07.2020 | 00:06

Սի­րե­լի­նե՛ր, Մայր ե­կե­ղե­ցուց դուրս գտն­վող քրիս­տո­նյա խմ­բա­վո­րում­նե­րը մեծ մա­սամբ չու­նեն նն­ջե­ցյալ­նե­րի խոր­հուր­դը և այդ խոր­հր­դից այն­քան էլ բան չեն հաս­կա­նում: Սա­կայն այդ ա­մե­նի մա­սին կան հին և նոր կտա­կա­րան­նե­րում:


Փր­կիչն ա­սաց. թող մե­ռել­նե­րը թա­ղեն ի­րենց մե­ռել­նե­րին, իսկ դու ա­րի իմ հետևից:
Այս խոս­քը Աստ­ծո հան­դեպ հա­վատ­քից հե­ռա­ցած, ար­դեն հո­գով մե­ռել­նե­րի մա­սին է, որ միայն ար­տաք­նա­պես են կեն­դա­նի թվում, ժա­մա­նա­կա­վո­րա­պես:
Իսկ քրիս­տո­նյա նն­ջե­ցյալ­նե­րը մտ­նում են Աստ­ծո հո­գա­ցու­թյան ներ­քո: Եվ հա­վա­տա­ցյալ­նե­րիս էլ, ոչ նո­րա­դարձ­նե­րին, հուշ­վում է մեր նն­ջե­ցյալ­նե­րի հա­մար օգ­տա­կա­րը գոր­ծել, որ­պես­զի նրանց պարտ­քե­րը Աստ­ծո ա­ռաջ մեղ­մա­նան և պատ­ժա­չա­փե­րը թեթևա­նան, ում որ­քան որ Տի­րո­ջով կա­րե­լի է և հնա­րա­վոր:
Իր մա­հա­ցած նն­ջե­ցյալ մեր­ձա­վոր­նե­րի հո­գի­նե­րի հա­մար Անդ­րա­նիկ Զո­րա­վա­րը պատ­վի­րում էր՝ ա­մեն շա­բաթ ե­րե­կո խունկ ծխել:


Զո­րա­վար Նժ­դե­հը քա­հա­նա­նե­րի ժա­ռանգ լի­նե­լով՝ լա­վա­տե­ղյակ էր քրիս­տո­նյա հո­գի­նե­րի գոր­ծուն կեն­դա­նու­թյան մա­սին և մար­տե­րից ա­ռաջ ո­գե­կո­չում էր նրանց զո­րակ­ցել իր զոր­քին և նժ­դե­հյան զոր­քե­րը տաս­նա­պա­տիկ ա­վե­լի զո­րա­վոր էին դառ­նում:, հայ­րու­րա­պա­տիկ ա­վե­լի հաղ­թա­կան:
-Վայ այն ազ­գե­րին, ով­քեր որ չու­նեն ի­րենց նն­ջե­ցյալ մե­ծե­րի զո­րակ­ցու­թյու­նը,- ա­սում էր ի­մաս­տուն զո­րա­վա­րը:
Եվ այս ա­ռու­մով անդ­րա­դառ­նանք նաև մեր քա­հա­նա­նե­րին. նրանք, երբ ձեռ­նադր­վում են, փո­խում են նրանց ա­նուն­նե­րը և գոր­ծուն ու հաղթ, վիթ­խա­րի սր­բե­րի ա­նուն­նե­րով են նրանց ար­դեն կո­չում, և այդ հոգևոր հաղ­թե­րի կեն­դա­նի զո­րու­թյու­նը սկ­սում է ներ­գոր­ծել նրանց վրա: Ի­զուր չէ, որ հոգևոր մե­ծե­րը այս բանն են հայտ­նել մարդ­կու­թյա­նը. «Քա­հա­նա­յին ա­նար­գո­ղը ի­մա­նա, որ Աստ­ծուն է ա­նար­գում»:
Եվ ա­նուն­ներ փո­խե­լը Տի­րո­ջից է գա­լիս, նա մեծ մա­սամբ փո­խում էր իր ա­շա­կերտ­նե­րի ա­նուն­նե­րը և նրանց նոր ա­նուն­նե­րով ար­դեն կո­չում:
Կա­մե­նանք թե չկա­մե­նանք, մեր նն­ջե­ցյալ­նե­րի հո­գի­նե­րը միշտ մեզ հետ են: Եվ որ­քան որ ըստ Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի ենք ապ­րում, նրանց հո­գի­նե­րը ևս մեզ հետ նույնն են ա­նում ու մխի­թա­րու­թյուն են ստա­նում: Նն­ջե­ցյալ­նե­րի հի­շա­տա­կը ա­ռանձ­նա­կի է օգ­տա­կար պա­հել՝ նրանց ան­վան հա­մար ո­ղոր­մա­ծու­թյուն­ներ բա­ժա­նե­լով աղ­քատ­նե­րին, տնանկ­նե­րին:
Ո­րով­հետև քրիս­տո­նյա­նե­րը մարմ­նով են մե­ռել­ներ և ոչ հո­գով:


Հի­շենք նաև, որ բո­լոր տե­սա­կի պահ­քե­րը` ծոմ կամ պաս, մա­նա­վանդ Մեծ Պահ­քը, ոչ միայն ապ­րող­նե­րի, այլ նաև նն­ջե­ցյալ­նե­րին մխի­թա­րու­թյուն փո­խան­ցե­լու հա­մար են:
Իսկ քրիս­տո­նյա վիթ­խա­րի ան­հատ­նե­րը, մեծ մշակ­նե­րը, մեծ գրող­նե­րը այս աշ­խար­հում հա­ճախ դառ­նում են մեր ըն­կե­րա­կից­նե­րը՝ օգ­նա­հաս ի­րենց փոր­ձա­ռու­թյամբ, թե­պետ ար­դեն ա­ռանց ֆի­զի­կա­կան մարմ­նի են:
Տի­րոջ ո­ղոր­մա­ծու­թյու­նը մաղ­թենք Աստ­ծո բո­լոր նն­ջե­ցյալ­նե­րին, և Քրիս­տոս Իր Կեն­դա­նու­թյամբ թող որ Թա­գա­վո­րի ա­մեն­քիս վրա, կար­գա­վո­րե­լով խր­թին հար­ցե­րը և պարզ, հս­տակ և օգ­տա­կար դարձ­նի բո­լոր պա­տաս­խան­նե­րը:
Այ­նուա­մե­նայ­նիվ, նն­ջե­ցյալ­նե­րին վե­րա­բեր­վող խն­դիր­նե­րում նո­րա­դարձ­նե­րի ա­ռաջ պար­տադ­րանք կամ պա­հանջ չկա, քա­նի որ նրանք Շնոր­հի խան­դա­ղա­տան­քով և ու­րա­խու­թյամբ են լե­ցուն և Քրիս­տոս Փե­սան, քա­նի դեռ նրանց հետ է, որ­պես հար­սա­նի­քա­վոր­նե­րի:
Եվ մեր Տե­րը ծոմ ու պա­հե­ցո­ղու­թյուն­նե­րի մա­սին այս է խրա­տում. «Այն ժա­մա­նակ Յով­հան­նէ­սի ա­շա­կերտ­նե­րը մօ­տե­ցան նրան և ա­սա­ցին. «Ին­չու՞ մենք և փա­րի­սե­ցի­նե­րը յա­ճախ ծոմ ենք պա­հում, իսկ քո ա­շա­կերտ­նե­րը չեն պա­հում»: Յի­սուս նրանց ա­սաց. «Մի­թէ կա­րե­լի՞ բան է, որ հար­սան­քա­ւոր­նե­րը սուգ պա­հեն, քա­նի փե­սան նրանց հետ է. բայց կը գան օ­րեր, երբ փե­սան նրան­ցից կը վեր­ցուի, և ա­պա ծոմ կը պա­հեն» (Մատ­թէոս 9, 15):


Իսկ թե ինչ­պես ծոմ ու պաս պա­հենք, որ ըն­դու­նե­լի լի­նի Աստ­ծուն և ոչ թե ձևա­կան, փա­րի­սե­ցիու­թյուն կամ կեղ­ծա­վո­րու­թյուն, այդ մա­սին Տե­րը հետևյալն է խրա­տում.
ՈՒ­սու­ցում ծո­մա­պա­հու­թյան մա­սին.
«Երբ ծոմ պա­հէք, տրտ­մե­րես մի՛ լի­նէք կեղ­ծա­ւոր­նե­րի նման, ո­րոնք ի­րենց ե­րես­նե­րը այ­լան­դա­կում են, որ­պէս­զի մարդ­կանց այն­պէս երևան, թէ ծոմ են պա­հում. ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վար­ձը: Այլ երբ դու ծոմ պա­հես, օ­ծի՛ր քո գլու­խը և լուա՛ քո ե­րե­սը, որ­պէս­զի չերևաս մարդ­կանց որ­պէս ծոմ պա­հող, այլ քո Հօ­րը՝ գաղտ­նա­բար. և քո Հայ­րը, որ տես­նում է, ինչ որ ծա­ծուկ է, կը հա­տու­ցի քեզ»:
Երբ Ա­վե­տա­րա­նը ի­մաս­տու­թյամբ ըն­թեր­ցենք, ապ­րենք այդ Կյան­քի Հա­ցով, նա մեզ ար­քա­յու­թյան բնակ­չի հա­գուստ­ներ կհագց­նի:
Տե­րը յու­րա­քան­չյու­րիս բե­ռը Իր խա­չե­լու­թյամբ թեթև դարձ­նի, շնորհ­նե­րի քաղց­րու­թյամբ և ոչ թե դառ­նու­թյուն­նե­րով:
Ա­մե՛ն:


Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ