ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱՄՆ-ում հայտարարել են, որ երկրի միջուկային զինանոցը բավարար է ՌԴ-ին և Չինաստանին զսպելու համար

ԱՄՆ-ում հայտարարել են, որ երկրի միջուկային զինանոցը բավարար է ՌԴ-ին և Չինաստանին զսպելու համար
29.07.2020 | 14:29

ԱՄՆ-ի բանակի միջուկային զինանոցը բավարար կլինի անհրաժեշտության դեպքում միաժամանակ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար, – հայտարարել է ամերիկացի գեներալ Գլեն Վան Հյորքը:

«Մեր միջուկային զինանոցը այժմ բավականաչափ հզոր է Չինաստանին և Ռուսաստանին միաժամանակ զսպելու համար», – ասել է նա՝ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։ Գեներալը հրաժարվել է գնահատական տալ, թե 5-10 տարի հետո ինչպես կարող է փոխվել ուժերի հավասարակշռությունը: Նա հավելել է, որ իրեն անհանգստացնում է իր միջուկային զինանոցը մեծացնելու Չինաստանի ձգտումը:

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ