Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Կտ­րա­կա­նա­պես ա­նըն­դու­նե­լի եմ հա­մա­րում գե­նե­տի­կո­րեն ըն­դու­նակ հայ ե­րե­խա­յին ի­ջեց­նել Ավստ­րա­լիա­յի ա­բո­րի­գեն­նե­րի ու Ա­մա­զո­նի թեր­զար­գա­ցած ցե­ղե­րի մա­կար­դա­կին»

«Կտ­րա­կա­նա­պես ա­նըն­դու­նե­լի եմ հա­մա­րում գե­նե­տի­կո­րեն ըն­դու­նակ հայ ե­րե­խա­յին ի­ջեց­նել Ավստ­րա­լիա­յի ա­բո­րի­գեն­նե­րի ու Ա­մա­զո­նի թեր­զար­գա­ցած ցե­ղե­րի մա­կար­դա­կին»
31.07.2020 | 01:19

«Ի­րա­տե­սի» հյու­րը բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, Հա­յաս­տա­նի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հայ հին և միջ­նա­գա­րյան գրա­կա­նու­թյան և նրա դա­սա­վանդ­ման մե­թո­դի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ ԱԵԼԻ­ՏԱ ԴՈԼՈՒԽԱ­ՆՅԱՆՆ է:


Մեր զրույ­ցը վե­րա­բե­րում է «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման ՀՀ ԿԳՄՍՆ-ի ա­ռա­ջար­կած նոր ծրագ­րի շուրջ բարձ­րա­ցած աղ­մու­կին և նպա­տակ ու­նի հան­րու­թյա­նը լսե­լի դարձ­նե­լու վաս­տա­կա­շատ գիտ­նա­կա­նի տե­սա­կե­տը:


-Տի­կին Դո­լու­խա­նյան, ՀՀ ԿԳՄՍՆ-ն նա­խա­տե­սում է փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել գրա­կա­նու­թյան դա­սա­վանդ­ման հան­րակր­թա­կան ծրագ­րում, և այդ ծրա­գի­րը, մեղմ ա­սած, վր­դո­վել է մաս­նա­գետ­նե­րի ան­դոր­րը: Ի՞նչ փաս­տարկ­ներ ու­նեք՝ այդ վր­դով­մուն­քը հիմ­նա­վո­րե­լու հա­մար:
-Գրա­կա­նու­թյան դպ­րո­ցա­կան նոր ծրա­գի­րը և չա­փո­րո­շիչ­նե­րը, ո­րոնց հե­ղի­նա­կը Թա­մար Ա­լեք­սա­նյանն է, բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի են։ Նախ՝ եր­բեք չի կա­րե­լի ա­ռար­կա­յի ան­վա­նու­մից հա­նել «հայ» բա­ռը։ Ինձ ծա­նոթ են քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րի ազ­գա­յին դպ­րոց­նե­րի գրա­կա­նու­թյան դա­սագր­քե­րը, և դրանց վրա գր­ված է՝ ֆրան­սիա­կան, ռու­սա­կան, ի­տա­լա­կան, գեր­մա­նա­կան, իս­պա­նա­կան և այլն։ Ե­թե ու­զում են, որ հայ դպ­րո­ցա­կանն ի­մա­նա այլ ժո­ղո­վուրդ­նե­րի գրա­կա­նու­թյուն, շատ լավ է։ Թող դրա հա­մար ա­վե­լաց­նեն նոր ժա­մեր և մտց­նեն «Ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կան։ Ընտ­րեն ա­վե­լի ճիշտ հե­ղի­նակ­ներ ու գոր­ծեր, ոչ թե ա­շա­կեր­տին դժ­վար հաս­կա­նա­լի միս­տիկ Կաֆ­կա կամ Հյու­գո­յի «Ինն­սու­նե­րե­քը», ո­րը ճիշտ ըն­կա­լե­լու հա­մար հար­կա­վոր են ա­վե­լի հա­սուն ու­ղեղ ու գի­տե­լիք­ներ։ Հո­շոտ­ված է հատ­կա­պես Մաշ­տո­ցից մինչև Խ. Ա­բո­վյա­նը նե­րա­ռող բա­ժի­նը։ Մով­սես Խո­րե­նա­ցին, Գրի­գոր Նա­րե­կա­ցին, Ներ­սես Շնոր­հա­լին, հայ ա­ռա­կա­գիր­նե­րը, Քու­չա­կի հան­ճա­րեղ հայ­րեն­նե­րը, Սա­յաթ-Նո­վան, Խ. Ա­բո­վյա­նը գո­յու­թյուն չու­նեն ա­վագ դպ­րո­ցում։ Դրանք հան­ճա­րեղ, ազ­գա­պահ­պան գրող­ներ են՝ բազ­միցս գնա­հատ­ված ու փա­ռա­բան­ված օ­տար­նե­րի կող­մից։ Վե­րո­հի­շյալ գրող­նե­րի մա­սին օ­տար­նե­րը գրել են բազ­մա­թիվ ստ­վա­րա­ծա­վալ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, ռու­սե­րեն, ի­տա­լե­րեն, գեր­մա­նե­րեն ու այլ լե­զու­նե­րով։ Օքս­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նի հայտ­նի պրո­ֆե­սոր Չառլզ Դաու­սե­թը «Սա­յաթ-Նո­վա» մե­նագ­րու­թյան մեջ (1997 թ., 550 էջ) Սա­յաթ-Նո­վա­յի խա­ղե­րը հա­մա­րում է նույն­քան հան­ճա­րեղ, որ­քան Շեքս­պի­րի սո­նետ­նե­րը։ 1932-ին Փա­րի­զում լույս տե­սած «Փոք­րիկ Լա­ռու­սում», ո­րը ֆրան­սիա­կան ա­կա­դե­միա­յի հան­րա­գի­տա­րանն է, Խո­րե­նա­ցուն ա­ռան­ձին հոդ­ված է նվիր­վել՝ նրան ան­վա­նե­լով Հա­յոց Հե­րո­դո­տոս։ Խո­րե­նա­ցու «Հա­յոց պատ­մու­թյու­նը» ազ­գա­յին կա­տա­րյալ, վեր­ժա­մա­նա­կյա ծրա­գիր է՝ ուղղ­ված ա­մեն նոր ե­կող սերն­դի, ո­րում խս­տո­րեն զգու­շաց­վում է, որ ա­շա­կերտ­նե­րը, նաև ու­սու­ցիչ­նե­րը տգետ չպի­տի լի­նեն, այ­լա­պես Հա­յաս­տա­նը ա­պա­գա չի ու­նե­նա։
-Ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն, նո­րա­րա­րու­թյուն են­թադ­րում է, որ դրա­նում պի­տի լի­նի ա­ռողջ, դրա­կան հա­տիկ: Այս դեպ­քում կա՞ այդ հա­տի­կը, թե՞ այն իս­պառ բա­ցա­կա­յում է նա­խա­րա­րու­թյան ա­ռա­ջար­կած ծրագ­րում:
-Կր­թա­կան ծրագ­րերն ան­փո­փոխ չեն կա­րող լի­նել, սա­կայն փո­փո­խու­թյուն նշա­նա­կում է կա­տա­րե­լա­գոր­ծում և ոչ թե ան­կում։ Այս ծրա­գիրն ան­կու­մա­յին է։ Ես 1996-97 թթ. և 1997-98 թթ. ու­սում­նա­կան տա­րի­նե­րին (ար­դեն՝ 1989-ից դոկ­տոր և 1990-ից հայ գրա­կա­նու­թյան ամ­բիո­նի վա­րիչ), իմ բուռն ցան­կու­թյամբ, որ­պես ու­սու­ցիչ, եր­կու տա­րի աշ­խա­տել եմ Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ՀՊՄՀ-ի հե­նա­կե­տա­յին վար­ժա­րա­նում։ Դա­սա­վան­դել եմ մա­թե­մա­տի­կա­յի թե­քում ու­նե­ցող 9-րդ, հե­տո 10-րդ դա­սա­րա­նում. շա­բա­թա­կան 8 ժամ դա­սա­վան­դել եմ հա­յոց լե­զու և հայ գրա­կա­նու­թյուն՝ ամ­սա­կան ստա­նա­լով 1500 դրամ աշ­խա­տա­վարձ։ Տնօ­րե­նի ա­ռաջ պայ­ման էի դրել, որ չպետք է եր­բեք ծնո­ղա­կան ժո­ղո­վի գնամ ու ճա­նա­չեմ որևէ ծնո­ղի։ Ա­շա­կերտ­ներն այդ եր­կու տա­րում կար­դա­ցին բո­լոր ծրագ­րա­յին գր­քե­րը, վե­րա­ցավ ար­տագ­րե­լու ա­ղե­տը, սկ­սե­ցին ինք­նու­րույն մտա­ծել ու շա­րադ­րել։ Նրանք այն­քան կապ­վե­ցին հա­յոց լեզ­վի և հայ գրա­կա­նու­թյան հետ, որ տնօ­րենն ա­սում էր, թե ըստ ծնող­նե­րի՝ ի­րենց ե­րե­խա­ներն ըն­դուն­վել են հա­յոց լեզ­վի և հայ գրա­կա­նու­թյան բա­ժին։ Ես կտ­րա­կա­նա­պես ա­նըն­դու­նե­լի եմ հա­մա­րում գե­նե­տի­կո­րեն ըն­դու­նակ հայ ե­րե­խա­յին ի­ջեց­նել Ավ­ստ­րա­լիա­յի ա­բո­րի­գեն­նե­րի ու Ա­մա­զո­նի թեր­զար­գա­ցած ցե­ղե­րի մա­կար­դա­կին։ Դպ­րոցն ազ­գի հիմքն է, ու­սու­ցի­չը՝ այն էլ հա­յոց լեզ­վի և հայ գրա­կա­նու­թյան, հայ­րե­նի­քը սրով պաշտ­պա­նող զին­վո­րին հա­մար­ժեք է։ Չնա­յած ու­սու­ցի­չը, նաև դա­սա­խո­սը բարձր չեն վար­ձատր­վում, սա­կայն նրանք պատ­վով պետք է կա­տա­րեն ի­րենց ազ­գա­պահ­պան ա­ռա­քե­լու­թյու­նը։
-Ա­ռա­ջարկ­վող ծրա­գի­րը զուտ գրա­կան-գրա­կա­նա­գի­տա­կան ո­լոր­տին վե­րա­բե­րող հա՞րց է, թե՞ հա­մա­մարդ­կա­յին սպառ­նա­լիք դար­ձող գլո­բա­լի­զա­ցիա­յի տե­ղայ­նա­ցում հայ գրա­կա­նու­թյան տի­րույ­թում:
-Ան­շուշտ, ա­ռար­կա­յա­կան ծրագ­րե­րը նաև գրա­կան-գրա­կա­նա­գի­տա­կան խն­դիր­ներ են։ Այս ծրա­գիրն ա­հա­սար­սուռ ձևով սպառ­նում է մեր ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյա­նը։ Վե­րո­հի­շյալ միջ­նա­դա­րյան գրող­նե­րը, ո­րոնք մշ­տա­պես ե­ղել են հայ դպ­րո­ցի ծրագ­րե­րում, ըստ ո­րում` ա­թեիս­տա­կան խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին` ա­ռա­վել մեծ քա­նա­կի հե­ղի­նակ­նե­րով ու ժա­մե­րով, ան­կախ պե­տու­թյան՝ քրիս­տո­նյա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րից դուրս են շպրտ­վել։ Միջ­նա­դա­րի մեր այդ գրող­նե­րը, նաև Խ. Ա­բո­վյա­նը վեր­ժա­մա­նա­կյա մար­գա­րե­ներ են, ո­րոնց շնոր­հիվ այ­սօր կեր­տել ենք մեր պե­տա­կա­նու­թյու­նը, ո­րը չեն ըն­դու­նում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյունն ի­րա­կա­նաց­րած մեր եր­կու թշ­նա­մի հարևան­նե­րը՝ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը, ո­րոնց պաշ­տո­նա­կան քար­տեզ­նե­րի վրա Հա­յաս­տան պե­տու­թյան փո­խա­րեն գր­ված է՝ հա­յեր, ո­րոնք յու­րաց­րել են հայ միջ­նա­դա­րի մե­ծա­քա­նակ հայ մա­տե­նա­գիր­նե­րի եր­կե­րը, ան­գամ Մխի­թար Գո­շի Դա­տաս­տա­նա­գիր­քը։ Դրանց պատ­վե­րով է գր­վել հայ դպ­րո­ցի այս հա­կազ­գա­յին ծրա­գի­րը։ Մի՞­թե ա­վագ դպ­րո­ցի ծրագ­րից կա­րե­լի է հա­նել «Սա­սուն­ցի Դա­վիթ» է­պո­սի հա­մա­հա­վաք բնա­գի­րը, որն այն­քան հմ­տո­րեն հա­յին մա­տու­ցել են աշ­խար­հահռ­չակ Հով­սեփ Օր­բե­լին, մե­ծա­վաս­տակ ա­կա­դե­մի­կոս­ներ Մա­նուկ Ա­բե­ղյանն ու Ա­րամ Ղա­նա­լա­նյա­նը։ Սա մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ար­ժա­նա­ցած է­պոս է, ո­րի մա­սին Ֆ. Ֆեյ­դին՝ է­պո­սի ֆրան­սե­րեն թարգ­մա­նի­չը, ա­սում է, թե աշ­խար­հի ա­մե­նա­խա­ղա­ղա­սի­րա­կան ու մար­դա­սի­րա­կան է­պոսն է։ Շատ քիչ քա­ղա­քա­կիրթ ազ­գեր 12-13-րդ դա­րե­րում ու­նեին այն­պի­սի հա­րուստ ա­ռա­կագ­րու­թյուն, ինչ­պի­սին մերն է։ Այն մարդ դաս­տիա­րա­կե­լու ա­մե­նահ­զոր գոր­ծոն­նե­րից է, ո­րից դար­ձյալ զր­կել են ա­վագ դպ­րո­ցի հայ ա­շա­կեր­տին։ 19-րդ դա­րի ա­ռա­ջին քա­ռոր­դին և 20-րդ դա­րի սկզ­բին նշա­նա­վոր հա­յա­գետ­ներ Սեն-Մար­տենն ու Ֆրե­դե­րիկ Մակ­լե­րը ֆրան­սե­րեն են թարգ­մա­նել Այ­գեկ­ցու ու Գո­շի ա­ռակ­նե­րը՝ մատ­նա­ցույց ա­նե­լով դրանց ե­զա­կի լի­նելն աշ­խար­հում։ Չմո­ռա­նանք՝ մեծ Թու­մա­նյա­նը հա­տուկ մա­նուկ­նե­րի հա­մար մշա­կեց է­պո­սի «Սա­սուն­ցի Դա­վիթ» ճյու­ղը և, Դավ­թի կեր­պա­րի դաս­տիա­րա­կիչ դե­րը քաջ գի­տակ­ցե­լով, պոե­մը շա­րու­նա­կում էր մշա­կել։ Ե­թե ա­շա­կերտ­նե­րին Շեքս­պի­րի «Համ­լետն» է հանձ­նա­րար­վում, ա­պա ին­չու՞ է դուրս դր­վել Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մա­տեան ող­բեր­գու­թեան» եր­կը, ո­րը շատ ընդ­հան­րու­թյուն­ներ ու­նի Շեքս­պի­րի այդ ող­բեր­գու­թյան հետ։ Ես խոր ցավ ապ­րե­ցի, երբ Աբ­րա­համ Գաս­պա­րյա­նի հա­ղորդ­ման մեջ հն­չեց Թա­մար Ա­լեք­սա­նյա­նի խոս­քը, որն ա­սում էր, թե հին­գե­րորդ դա­սա­րա­նի ծրագ­րում դրել է Շնոր­հա­լու խա­ղիկ­նե­րը՝ տե­ղյակ չլի­նե­լով, որ Շնոր­հա­լին խա­ղիկ­ներ չի գրել։ Հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյուն է. ե­թե ու­զում են վե­րաց­նել որևէ ազ­գի պե­տա­կա­նու­թյու­նը, ա­պա սկ­սում են նրա գի­տու­թյու­նից, դպ­րո­ցից, մշա­կույ­թից, այ­սինքն՝ սպա­նում են ազ­գի հո­գին։ Այս դպ­րո­ցա­կան նոր ծրագ­րում սպան­ված է հոգևոր Հա­յաս­տա­նը. ա­պա­գա­յի հա­յը չի ի­մա­նա­լու, թե որ­տե­ղից է ե­կել, ու ո­րոնք են իր ար­մատ­նե­րը։ Ստ. Նա­զա­րյանն ա­սում էր, թե հա­յը լու­սա­վոր ա­պա­գա կա­րող է ու­նե­նալ, ե­թե հիա­նա­լի ի­մա­նա իր ան­ցյա­լը և դրա հի­ման վրա կա­ռու­ցի իր ա­պա­գան։ Մեր այն դա­սա­կան­նե­րը, ո­րոնք մնա­ցել են ծրագ­րում, ներ­կա­յաց­ված են խիստ ցր­ված գոր­ծե­րով։ Հովհ. Թու­մա­նյա­նը, Ավ. Ի­սա­հա­կյա­նը, Դ. Դե­միր­ճյա­նը, Դ. Վա­րու­ժա­նը և մյուս­նե­րը ամ­բող­ջա­կան չեն ներ­կա­յաց­ված։ Սա խիստ սխալ մե­թո­դի­կա է՝ դար­ձյալ դր­սից թե­լադր­ված։
-Ի՞նչ քայլ պի­տի ա­նեն ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը՝ ըստ Ձեզ: Ակն­կա­լու՞մ եք, որ այդ քայ­լը կտա ար­դյունք, որ մաս­նա­գի­տա­կան կար­ծի­քի հետ հաշ­վի կնս­տեն մեր երկ­րի վար­չա­կան ղե­կա­վար­նե­րը:
-Ես ի­րա­վա­ցի եմ հա­մա­րում բա­զում այն գրա­կա­նա­գետ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին, ո­րոնք լիո­վին մեր­ժում են ծրա­գի­րը՝ հս­տակ տես­նե­լով վեր­ջի­նիս սո­րո­սա­կան ծա­գու­մը։ Ծրա­գի­րը պետք է պատ­րաս­տեն հե­ղի­նա­կա­վոր, վաս­տա­կա­շատ գրա­կա­նա­գետ­ներ և ու­սու­ցիչ­ներ, ո­րոնց հա­մար թանկ են ազ­գա­յին դա­րա­վոր ար­ժեք­նե­րը։ Հա­վա­տում եմ, որ մեր երկ­րի ղե­կա­վար ան­ձինք ան­պայ­ման կլ­սեն այս­քան մեծ ի­րա­րան­ցում ա­ռա­ջաց­րած ծրագ­րի դեմ հուժ­կու բո­ղո­քի ձայ­նը և կա­նեն հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյուն: Ո­րով­հետև Ա­վե­տա­րա­նում աս­վում է. «Ձայն բազ­մաց ձայն Աս­տու­ծոյ»: Իսկ ես բազ­մա­թիվ մարդ­կան­ցից եմ զայ­րա­լից խոս­քեր լսել այս խնդ­րի առն­չու­թյամբ: Ինձ թվում է, որ գրա­կա­նու­թյան ծրագ­րի շր­ջա­նառ­վող նա­խա­գի­ծը շատ նախ­նա­կան տար­բե­րակ է, այն պի­տի ուղ­ղա­կի մերժ­վի ու գր­վի նո­րը:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Հ. Գ. Այս զրույ­ցը կա­յա­ցել է հու­լի­սի 24-ին: Օ­րեր անց, տե­ղի տա­լով դժ­գո­հու­թյան մեծ ա­լի­քին, հե­ղի­նակ­նե­րը ներ­կա­յաց­ված նա­խագ­ծի մեջ կա­տա­րել են ինչ-ինչ փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք, սա­կայն, չեն գո­հաց­նում այն քն­նա­դա­տող մաս­նա­գետ­նե­րին:

Դիտվել է՝ 46665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ