Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թ­յու­նը թո­ղած՝ «ապ­րի­լ­յա­նի» հանձ­նա­ժո­ղո­վը զբաղ­ված է ներ­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րով»

«Հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թ­յու­նը թո­ղած՝ «ապ­րի­լ­յա­նի» հանձ­նա­ժո­ղո­վը զբաղ­ված է ներ­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րով»
04.09.2020 | 00:37

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Հե­նա­կետ» վեր­լու­ծա­կան կենտ­րոն ՀԿ-ի փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ:

- Հու­լի­սյան դեպ­քե­րը իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հա­մե­մա­տում են ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հետ: Որ­քա­նո՞վ են դրանք հա­մե­մա­տե­լի:
- Այս տար­վա հու­լի­սյան և 2016-ի ապ­րի­լյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­ռան­ձին դր­վագ­նե­րով գու­ցե կա­րե­լի է հա­մե­մա­տել, բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, դրանք թե՛ մասշ­տա­բով, թե՛ կի­րառ­ված զին­տեխ­նի­կա­յի ա­ռու­մով խիստ տար­բեր­վում են:
Հու­լի­սին մար­տա­կան հիմ­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ըն­թա­նում էին մի քա­նի բար­ձունք­նե­րի, դիր­քե­րի մա­տույց­նե­րում, այ­սինքն՝ մեկ վաշ­տի կամ ա­ռա­վե­լա­գույնը մեկ գու­մար­տա­կի բնագ­ծում։ Թշ­նա­մին, հրե­տա­նու և հար­վա­ծա­յին ԱԹՍ-նե­րի կի­րառ­մամբ, հար­ված­ներ հասց­րել էր նաև թի­կուն­քին, սա­կայն հիմ­նա­կան առ­ճա­կա­տու­մը ե­ղել է հայտ­նի «Ան­վախ» դիր­քի մո­տա­կայ­քում։ 2016-ի ապ­րի­լին մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ծա­վալ­վել են պաշտ­պա­նա­կան բա­նա­կի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող բնագ­ծի գրե­թե ամ­բողջ եր­կայն­քով՝ հյու­սի­սից հա­րավ։ Ան­գամ ման­րա­մաս­նե­լու կա­րիք չկա, թե դա ինչ հս­կա­յա­կան հատ­ված է։ Ե­թե հու­լի­սյան մար­տե­րը ծա­վալ­վել են, այս­պես ա­սած, գու­մար­տա­կա­յին մասշ­տա­բի բնագ­ծում, ա­պա ապ­րի­լյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ե­ղել են բա­նա­կա­յին մասշ­տա­բի, ո­րի մեջ 60-ից ա­վե­լի գու­մար­տակ­ներ են մտ­նում։ Այս և մի շարք այլ հան­գա­մանք­ներ հաշ­վի առ­նե­լով՝ վե­րա­հաս­տա­տում եմ՝ ապ­րի­լյան և հու­լի­սյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մե­մա­տու­թյան եզ­րեր ան­գամ չու­նեն։
- Տպա­վո­րու­թյուն է, թե ապ­րի­լյան պա­տե­րազ­մը նսե­մաց­նե­լու գոր­ծըն­թաց է սկս­վել, ո­մանք ան­գամ ա­սում են, թե ապ­րի­լին ոչ թե պա­տե­րազմ, այլ սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել:
- Դա ոչ մի տեղ չտա­նող և ա­ռա­վել քան վտան­գա­վոր գոր­ծըն­թաց է: Թշ­նա­մու դեմ կռիվ տված զին­վոր­նե­րով, սպա­նե­րով և գե­նե­րալ­նե­րով պետք է հպար­տա­նանք, ոչ թե նսե­մաց­նենք նրանց ա­վան­դը։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից ո­րոշ զին­վո­րա­կան­ներ ապ­րի­լյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ձեռք բե­րած փոր­ձը կի­րա­ռել են նաև 2020-ի հու­լի­սյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­ներ են կա­տա­րել, ու նման վե­րա­բեր­մունք դրսևո­րելն ուղ­ղա­կի ան­թույ­լատ­րե­լի է: Հրա­մա­նա­տա­րու­թյու­նը վաղն էլ մեկ այլ ուղ­ղու­թյամբ է մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք ստա­նա­լու, և ե­թե հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյու­նը պատ­շաճ ձևով չգ­նա­հա­տենք, ա­պա այն, բնա­կա­նա­բար, չի նպաս­տե­լու բա­նա­կի մար­տու­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը: Փաս­տեր կան, թե հա­կա­ռա­կոր­դը ապ­րի­լյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ինչ ստո­րա­բա­ժա­նում­ներ, զին­տեխ­նի­կա և այլ մի­ջոց­ներ է կի­րա­ռել: Այս փաս­տե­րը մինչ օրս ոչ ոք չի հեր­քել, ուս­տի կար­ծում եմ, որ նմա­նա­տիպ բո­լոր շա­հար­կում­նե­րը զուտ քա­ղա­քա­կան բնույթ ու­նեն, ինչն ա­նըն­դու­նե­լի է։
-ԱԺ-ում ձևա­վոր­ված քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վում տա­րա­տե­սակ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են հն­չում: Մեկ հեր­քում են, թե պա­տե­րազ­մի օ­րե­րին փամ­փուշ­տի ու սնն­դի խն­դիր չի ե­ղել, մեկ հայ­տա­րա­րում, թե ա­մեն բան այդ­քան էլ հարթ չի ըն­թա­ցել: Ի՞նչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են դրանք: Դար­ձյալ քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի հե՞տ գործ ու­նենք:
-Ապ­րի­լյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը խիստ կաս­կա­ծե­լի են, հատ­կա­պես՝ հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ ան­դամ­նե­րի հն­չեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Ի­հար­կե, հանձ­նա­ժո­ղո­վի ա­վե­լի քա­նի մեկ տար­վա աշ­խա­տան­քի տար­բեր փու­լե­րում ա­դեկ­վատ և խե­լա­միտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղել են, ո­րոնք հեր­քել են հա­սա­րա­կու­թյան մեջ շր­ջա­նառ­վող մի շարք մի­ֆեր։ Նկա­տե­լի է, որ հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը թո­ղած՝ հանձ­նա­ժո­ղո­վը զբաղ­ված է ներ­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներ ստեղ­ծե­լու գոր­ծով։
-Իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է աշ­խար­հա­զոր ստեղ­ծե­լու մա­սին, բայց այն միան­շա­նակ չի ըն­դուն­վում: ԵԿՄ-ում, ա­սում են, գա­ղա­փա­րը չի ող­ջուն­վել:
-Աշ­խար­հա­զոր ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, ընդ­հա­նուր առ­մամբ, լավն է, սա­կայն այս պա­հին դեռևս տե­սա­նե­լի չէ՝ ինչ մե­խա­նիզմ­ներ են ներ­դր­վե­լու, կամ ինչ չա­փո­րո­շիչ­նե­րով են ա­ռաջ­նորդ­վե­լու: Ըստ նախ­նա­կան տար­բե­րա­կի՝ աշ­խար­հա­զո­րում կա­մա­վո­րա­կան հի­մունք­նե­րով կա­րող են ներգ­րավ­ված լի­նել մինչև 70 տա­րե­կան մար­դիկ, ո­րոնք պա­հես­տա­զո­րում հաշ­վառ­ված չեն։ Շար­քա­յին, սեր­ժան­տա­կան և են­թաս­պա­յա­կան կազ­մը պա­հես­տա­զո­րը լքում է 50 տա­րե­կա­նից հե­տո, ստաց­վում է, որ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի գե­րակ­շիռ մա­սը կազմ­ված է լի­նե­լու 50-ից 70 տա­րե­կան մարդ­կան­ցից։ Բա­ցա­ռու­թյուն են կազ­մե­լու, օ­րի­նակ, ա­ռող­ջա­կան ինչ-ինչ խն­դիր­նե­րով բա­նա­կից ա­զատ­ված­նե­րը, կա­նայք և կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ տար­կե­տում ստա­ցած­նե­րը։ Նա­խա­գի­ծը պետք է քն­նար­կում­նե­րի լայն փուլ անց­նի, և ցան­կա­լի է, որ այդ քն­նարկ­մա­նը մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նան նախ­կին և ներ­կա­յիս զին­վո­րա­կան­ներ, փոր­ձա­գետ­ներ ու թե­մա­յի հետ առ­նչ­վող մաս­նա­գետ­ներ:
Աշ­խար­հա­զոր ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, կար­ծում եմ, ա­ռա­ջա­ցել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր զար­գա­ցում­նե­րի ֆո­նին: Իմ պատ­կե­րաց­մամբ՝ այս մո­դե­լով բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյու­նը փոր­ձում է ռե­զեր­վա­յին ու­ժե­րի էլ ա­վե­լի ար­դյու­նա­վետ բաշ­խում ի­րա­կա­նաց­նել:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ