Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու

Գագիկ Ծառուկյան. Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու
26.09.2020 | 14:26

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքի մոտ հավաքված իր աջակիցներին ասաց, որ կալանքի անօրինական որոշման համար իշխանությունները պատասխան են տալու։

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ սաղ ասում են՝ ժողովրդին թաքցնելու բան չունեն, որ ժողովրդի հետևից են սաղ անում։ Կարճ ժամանակում ամեն ինչ իրա տեղն է գալու և այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում», - ասաց Ծառուկյանը։ «Դուխներդ տեղը։ Խափելով ֆռցնելով երկիր չես կարա պահես։ Ես, իմանալով այս անօրինական որոշման մասին, դատարան էլ չեմ գնացել, ուղիղ եկել եմ այստեղ», - նշեց նա։

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ