«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով
26.09.2020 | 14:31

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով՝ հայտարարել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։


«Հարգելի սպառող,
Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ: Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» (հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար), veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը:


«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք` սեփականատերերը»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ