Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապա­գա խա­ղաղ Ար­ցա­խում ա­մեն ե­րե­խա իր կր­թու­թ­յան ի­րա­վուն­քը կս­տա­նա

Ապա­գա խա­ղաղ Ար­ցա­խում ա­մեն ե­րե­խա իր կր­թու­թ­յան ի­րա­վուն­քը կս­տա­նա
13.10.2020 | 00:44

«Մենք կվե­րա­կանգ­նենք կր­թամ­շա­կու­թա­յին բո­լոր ա­վեր­ված շի­նու­թյուն­նե­րը` նոր ո­գով ու ստեղ­ծա­րա­րու­թյամբ` չխ­նա­յե­լով ո­չինչ կր­թու­թյան և մշա­կույ­թի հա­մար».
ԱՀ ԿԳՄ նա­խա­րար

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն ա­սում է, որ ե­թե թշ­նա­մին թի­րա­խա­վո­րում է դպ­րոցն ու ման­կա­պար­տե­զը, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ այս­տեղ կա բար­բա­րո­սու­թյուն՝ բա­ռի ա­մե­նա­տար­բեր ի­մաստ­նե­րով, այն էլ այն բար­բա­րո­սու­թյան, ո­րում ըստ էու­թյան մնա­ցել է «թուր­քա­կան էթ­նո­սը»:
«Վնաս­նե­րի ամ­բող­ջա­կան պատ­կեր դեռ չու­նենք, բայց փաս­տում եմ, որ շատ դպ­րոց­ներ վնաս­վել են: Ես չեմ հու­սալք­վում, քա­նի որ մենք վե­րա­կանգ­նե­լու և վե­րա­կա­ռու­ցե­լու ենք այն բո­լոր կր­թա­կան և մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը, ո­րոնք վնա­սել են բար­բա­րոս­նե­րը»,- ա­սում է Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը։


Ըստ նա­խա­րա­րի` լա­վա­գույն և լու­սա­վոր գա­ղա­փար­նե­րը ծն­վե­լու են հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում։ Չնա­յած լար­ված օ­րե­րին, ար­ցախ­ցի ու­սու­ցիչ­նե­րի ու ա­շա­կերտ­նե­րի մեծ մա­սը չի մո­ռա­ցել կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին։ Նա­խա­րարն ա­սում է, որ կր­թու­թյու­նը նույն­պես նկու­ղում է ապ­րում, իսկ օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ՀՀ տե­ղա­փոխ­ված դպ­րո­ցա­կան­նե­րի մի մասն ար­դեն այ­ցե­լում է ի­րենց բնա­կա­վայ­րի մո­տա­կայ­քում գտն­վող ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նը։
Նա իր վս­տա­հու­թյունն է հայտ­նել, որ ա­պա­գա խա­ղաղ Ար­ցա­խում ա­մեն ե­րե­խա իր կր­թու­թյան ի­րա­վուն­քը կս­տա­նա, և միա­հա­մուռ ու­ժե­րով կր­կին կկա­ռու­ցենք բա­րե­կե­ցիկ Ար­ցախ։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 11308

Մեկնաբանություններ