ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

13 կուսակցությունների հայտարարությունը

13 կուսակցությունների հայտարարությունը
17.10.2020 | 21:33

Այսօր Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով կառավարությանը։ Հայտարարությունն ընթերցեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելանը։ Նա ասաց՝ երեկ ուշ երեկոյան բավական երկար քննարկումներից հետո կուսակցությունները հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․


«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է։ Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը։


Ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի։
Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների։ Պատերազմ սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին։
Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը։ Օրհասական այս իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է։ Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում։


Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում՝
1․ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով
2․ հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»։
Հայտարությունը ստորագրել են հետևյալ կուսակցությունները՝


Ազատություն կուսակցություն
Ազգային օրակարգ կուսակցություն
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
Երկիր ծիրանի կուսակցություն
Ժառանգություն կուսակցություն
Համերաշխություն կուսակցություն
Հայ հեղափոխական դաշնակություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Հայրենիք կուսակցություն
Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
Մեկ Հայաստան կուսակցություն


Հայտարարությունը բաց է այլ կուսակցությունների համար։

Դիտվել է՝ 3352

Մեկնաբանություններ