Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի­ջա­կայք

Մի­ջա­կայք
23.10.2020 | 00:16

Ձեր­բա­զատ­վե՞նք պա­տե­րազ­մից, ձեր­բա­զատ­վե՞նք Ղա­րա­բա­ղից... Ինչ­պե՞ս, ե­թե դա ար­դեն մի ամ­բողջ սերն­դի կյանք ու պատ­մու­թյուն է՝ պսակ­ված տաս­նյակ հա­զա­րա­վոր զո­հե­րի ա­րյամբ և հի­շո­ղու­թյամբ, հա­րյուր հա­զա­րա­վոր մարդ­կանց ճա­կա­տա­գիր և կյան­քի նպա­տակ: Հա­նուն ին­չի՞, ե­թե մեր պատ­մու­թյան մեջ եր­բեք ա­վե­լի մոտ չենք ե­ղել մեր վերջ­նա­կան հաղ­թա­նա­կին, քան այ­սօր:
Վազ­գեն ՍԱՐԳ­ՍՅԱՆ


Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է: Գու­ցե վեր­ջին շա­բա­թը: Իսկ գու­ցե՝ ոչ: ՈՒ մենք հաղ­թում ենք, ո­րով­հետև չենք պարտ­վում: Այլ պայ­ման­նե­րում այս նա­խա­դա­սու­թյու­նը կհն­չեր որ­պես տավ­տո­լո­գիա: Բայց այս խե­լա­գար պա­տե­րազ­մում ճշ­մար­տու­թյուն է՝ 80-մի­լիո­նա­նոց Թուր­քիան ու 10-մի­լիո­նա­նոց Ադր­բե­ջա­նը կռ­վում են մեր դեմ՝ ի­րենց քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, ռազ­մա­կան, ա­հա­բեկ­չա­կան նե­րու­ժով, մենք խր­վել ենք մեր խրա­մատ­նե­րում ու չենք պարտ­վում՝ մեր 10-մի­լիո­նա­նոց նե­րու­ժով՝ Ար­ցախ-Հա­յաս­տան-սփյուռք: Սա պա­րա­դոքս է, որ աշ­խար­հին ստի­պում է մեզ հար­գել: Ինչ-ինչ, ար­ժա­նա­պատ­վու­թյան հար­ցում մեզ աշ­խար­հը բա­ցա­հայ­տո­րեն տա­նուլ է տա­լիս:


Պա­րա­դոքս­ներն այս պա­տե­րազ­մում ար­դեն դար­ձել են ա­ռօ­րյա: Պա­րա­դոքս է, որ Ադր­բե­ջա­նը գն­դա­կո­ծում է խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը, որ­տեղ չկան ռազ­մա­կան օ­բյեկտ­ներ, հե­տո մեզ հայ­տա­րա­րում ռազ­մա­կան հան­ցա­գործ: Պա­րա­դոքս է, որ Ա­լիևը հայ­տա­րա­րում է, թե հա­յերն են ի­րենց ե­կե­ղե­ցին հր­թի­ռա­կո­ծել: Պա­րա­դոքս է, որ Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը պն­դում են, թե Սի­րիա­յից ու Լի­բիա­յից մո­ջա­հեդ­ներ չեն բե­րել, երբ տաս­նյակ տե­սագ­րու­թյուն­ներ ու հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն­ներ կան, երբ տաս­նյակ դիակ­ներ են վե­րա­դարձ­վել Սի­րիա, տաս­նյակ­ներն էլ չեն հա­վաք­վել կռ­վի դաշ­տից: Պա­րա­դոքս է, որ Ա­լիևը հայ­տա­րում է, թե Ար­ցախն է հար­ձակ­վել Ադր­բե­ջա­նի վրա, ու ստիպ­ված են պաշտ­պան­վել: Մա­րազ­մի գա­գաթ­նա­կետ, որ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը մա­տու­ցում են ի­րենց ժո­ղո­վուրդ­նե­րին իբրև վե­րին ա­տյա­նի ճշ­մար­տու­թյուն­ներ: Իսկ նրանք վա­ղուց դա­դա­րել են մտա­ծել, ե­թե ո­մանք էլ մտա­ծում են, գե­րա­դա­սում են լռել: Խո­սում են նրանք, որ պա­տե­րազ­մից ի­րենց բա­ժին դա­գաղն են ստա­ցել: Բայց ի՞նչ են խո­սում: ՈՒ ի՞նչ կա­րող են խո­սել 30 տա­րի թույն ու ա­տե­լու­թյուն շն­չած­նե­րը: Ալ­լա­հը նրանց պատ­ժել է՝ Ա­լիևի պես նա­խա­գահ տա­լով Ադր­բե­ջա­նին, Էր­դո­ղա­նի պես՝ Թուր­քիա­յին:


Մենք, ինչ­պես մեր պատ­մու­թյան շր­ջա­դար­ձա­յին պա­հե­րին, նո­րից բո­ղո­քում ենք աշ­խար­հին: Ցա­սու­մով թվար­կում ենք այն եր­կր­նե­րը, որ դեմ են Թուր­քիա­յի կամ Ադր­բե­ջա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րին, որ մեզ չեն հաս­կա­նում, որ չեն լսում մեզ: Կամ լսում են, հաս­կա­նում են, ու՝ ո­չինչ չեն ա­նում: Ա­վե­լի վա­տը՝ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի կող­մից են: Մենք ճիշտ ենք ար­ժեք­նե­րը դա­վա­նե­լու մեր պա­հան­ջի մեջ, բայց փաս­տը մնում է փաստ, որ ար­ժեք­նե­րով փոր չես կշ­տաց­նի՝ կան շա­հեր: Մենք 30 տա­րի ի՞նչ ենք ա­րել, որ աշ­խար­հի հզոր­նե­րը այս­տեղ ու­նե­նա­յին ի­րենց շա­հե­րը ու ի­րենց շա­հե­րը պաշտ­պա­նե­լով՝ պաշտ­պա­նեին մեզ՝ ինչ­պես հի­մա Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին: Նավթ ու գազ չու­նենք, բնա­կան հա­նա­ծո­ներ ու­նենք: Հե­րո­սա­բար ու զեն­քով Ա­մուլ­սա­րի հան­քա­վայ­րի մուտ­քը փա­կող­նե­րից քա­նի՞սն է այ­սօր կռ­վում Ար­ցա­խում: Ե­թե Ա­մուլ­սա­րը աշ­խա­տեր, դառ­նա­լու էր այն գու­մա­րը, ո­րով հա­յոց բա­նա­կը գնե­լու էր 5-րդ սերն­դի պա­տե­րազ­մի սպա­ռա­զի­նու­թյուն: Վար­ձավ­ճա­րով «հայ­րե­նա­սեր», կեղծ «բնա­պահ­պան­նե­րը» հի­մա ա­սե­լիք ու­նե՞ն: Ին­չու՞ միայն Ա­մուլ­սա­րը: Երբ տա­րի­ներ ա­ռաջ մեր­ժում էինք ֆրան­սիա­ցի­նե­րի՝ Հա­յաս­տա­նում երկ­րորդ ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լու ա­ռա­ջար­կը, չէի՞նք հաս­կա­նում, որ միայն է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյուն չէ, կա­պի­տա­լի ներ­հոսք է Հա­յաս­տան, որ ա­պա­հո­վում է Ֆրան­սիա­յի՝ Հա­յաս­տա­նին պաշտ­պա­նու­թյու­նը այլ հար­ցե­րում: Այ­սօր, մեղմ ա­սած, «չենք հաս­կա­նում» Գեր­մա­նիա­յին, Մեծ Բրի­տա­նիա­յին, Ի­տա­լիա­յին, Իս­պա­նիա­յին ու մյուս պե­տու­թյուն­նե­րին, որ մի­լիարդ­նե­րի ներդ­րում­ներ են ա­րել Ադր­բե­ջա­նում, մի­լիարդ­նե­րի առևտրաշր­ջա­նա­ռու­թյուն ու­նեն Թուր­քիա­յի հետ, հա­զա­րա­վոր թուր­քե­րի են ըն­դու­նել ու ին­տեգ­րել պե­տա­կան կա­ռա­վար­ման մեջ: Մենք ու՞ր էինք 30 տա­րի: Ե­թե 2013-ին մեր­ժած չլի­նեինք ԵՄ-ին, այ­սօր ԵՄ-ն մեզ չէր մեր­ժի: Բու­մե­րան­գը վե­րա­դառ­նում է ու հետ­հար­վա­ծում:


Երբ սե­փա­կան տն­տե­սու­թյան մեջ շեշ­տադ­րում ես սպա­սարկ­ման ո­լորտն ու շի­նա­րա­րու­թյու­նը, երբ չես մե­ծաց­նում ար­տադ­րա­կան հզո­րու­թյուն­ներդ, աշ­խա­տա­տե­ղեր չես ստեղ­ծում, ար­ժա­նա­պա­տիվ կյան­քը այլ եր­կր­նե­րում ո­րո­նող­նե­րի հաշ­վին ես ապ­րում, բու­մե­րան­գը վե­րա­դառ­նում է: ՈՒ ու­զես-չու­զես, վե­րա­դառ­նում ես ինք­նիշ­խա­նու­թյա­նը՝ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան: ՈՒ­զես-չու­զես, վե­րա­դառ­նում ես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյանդ, որ ե­ղել է երկ­րորդ ա­լի­քի` պա­տաս­խա­նել ես մար­տահ­րա­վեր­նե­րին, ինքդ եր­բեք ա­ռա­ջի­նը չես ե­ղել: ՈՒ­զես-չու­զես վե­րա­դառ­նում ես գե­րա­կա­յու­թյուն­նե­րիդ՝ 1915-ի հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չումն էր կարևո՞ր, թե Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան: Ե­թե 1994-ից այս հար­ցի պա­տաս­խա­նը լի­ներ՝ «Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան», այ­սօր պա­տե­րազմ կլի­նե՞ր: ՈՒ­զես-չու­զես՝ հի­մա ֆորս մա­ժո­րում ես, ո­րով­հետև ապ­րել ես ըն­թա­ցիկ խն­դիր­ներ լու­ծե­լով: Ո­րով­հետև տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման ու ար­տա­սահ­մա­նյան կա­պի­տալ եր­կիր բե­րե­լու հա­մար նախ պի­տի ինք­նիշ­խան լի­նեիր, հե­տո՝ կո­ռուպ­ցիան չծաղ­կեր, քա­ղա­քա­կան ճա­կա­տա­գիրդ կա­պեիր քո երկ­րի, ոչ թե ար­տա­քին մի­ջամ­տու­թյան հետ: Այն­քան խե­լա­միտ լի­նեիր, որ հաս­կա­նա­յիր՝ պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել: ՈՒ՝ այս­քան տա­րի պար­տու­թյան վրե­ժը սր­տում հարևան ու­նես, որ զին­վում է ու օ­րը մեջ Ար­ցա­խը ու­զում, Զան­գե­զու­րը, Երևա­նը: Նավ­թա­տար­ներ է կա­ռու­ցում ու նավ­թա­դո­լար­նե­րով, խա­վիա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյամբ քթիդ տա­կից տա­նում է քո ան­գամ բնա­կան դաշ­նա­կից­նե­րին: Իսկ դու շա­րու­նա­կում ես դա­վա­նել բարձ­րա­գույն ար­ժեք­ներ ու սպա­սել հա­մաշ­խար­հա­յին ար­դա­րու­թյան պայ­ծառ հաղ­թա­նա­կին, քեզ հա­մո­զել ես, որ աշ­խար­հում կա միայն մեկ պե­տու­թյուն, արևը ծա­գում ու մայր է մտ­նում այդ պե­տու­թյու­նում՝ ամ­բողջ օ­րը լու­սա­վո­րե­լով ու ջեր­մաց­նե­լով քեզ: Երբ Ֆրան­սիա­յի ԱԺ ու Սե­նատ, ԱՄՆ Կոնգ­րես է մտց­վում Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու օ­րի­նա­գիծ, ՌԴ Պետ­դու­ման կամ Դաշ­նու­թյան խոր­հուր­դը նույ­նիսկ չեն քն­նար­կում Ան­կա­րա­յի ու Բաք­վի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հար­ցը: Այդ պե­տու­թյու­նը այ­սօր քն­նար­կում է՝ ի՞նչ ու­նենք մենք, ե­թե պաշտ­պա­նում ենք Հա­յաս­տա­նին, ե­թե պաշտ­պա­նում ենք Ադր­բե­ջա­նին, ե­թե պաշտ­պա­նում ենք Թուր­քիա­յին: Ի­մա՝ քեզ ու քո թշ­նա­մի­նե­րին դնում է կշեռ­քի ՀԱ­ՎԱ­ՍԱՐ նժար­նե­րի ու կշ­ռում է գրամ-գրամ: Շատ ճիշտ է ա­նում՝ իր շա­հը դա է պա­հան­ջում, դա էլ ա­նում է: Ի­րա­կա­նու­թյան մեջ չկան դաշ­նա­կից­ներ, կան շա­հեր: Մենք դա հաս­կա­նում ենք, բայց… չենք հաս­կա­ցել: Դաշ­նա­կի­ցը այ­սօր Ադր­բե­ջա­նի հա­մար Թուր­քիան է, ԱՄՆ-ի հա­մար Իս­րա­յելն է: Ոչ այն պատ­ճա­ռով, որ Էր­դո­ղա­նը սի­րում է Ա­լիևին, Թրամփն էլ ա­ռանց Նե­թա­նյա­հուի չի ապ­րի: Էր­դո­ղա­նը ժա­մա­նա­կին նույն­քան սի­րում էր Բա­շար Ա­սա­դին… Նրան պետք է ոչ թե Ա­լիևը, այլ Ադր­բե­ջա­նի նավ­թա­գա­զա­մուղ­նե­րը: Նրան պետք է վե­րահս­կո­ղու­թյու­նը խո­ղո­վակ­նե­րի փա­կա­նի վրա, որ երբ ու­զի, շան­տաժ ա­նի՝ Իս­րա­յե­լին, Ի­տա­լիա­յին, Գեր­մա­նիա­յին ու այլ եր­կր­նե­րի. կու­զեմ՝ փա­կա­նը կբա­ցեմ, չեմ ու­զի՝ կփա­կեմ: Ա­լիևը չի հա­մար­ձակ­վի ձայն հա­նել «բա­րե­կամ» Թուր­քիա­յի դեմ: Ձայն հա­նեց՝ մո­ջա­հեդ­նե­րը կան ու կան: Ա­սա­դի օ­րի­նա­կը՝ վկա: Թրամ­փին, ԱՄՆ նա­խորդ ու հա­ջորդ նա­խա­գահ­նե­րին էլ Իս­րա­յե­լը պետք է տա­րա­ծաշր­ջա­նում վե­րահս­կո­ղու­թյու­նը պա­հե­լու հա­մար, ու նախ և ա­ռաջ Ի­րա­նի դեմ: Մենք հա­մա­կերպ­ված լուռ էինք, երբ մեր մյուս հարևա­նի տն­տե­սու­թյունն էլ հա­մա­րյա ձեռ­քից վերց­րին ու թո­ղե­ցին վրա­ցա­կան ա­վան­դա­կան պար­ծեն­կո­տու­թյու­նը՝ մենք չե­զոք ենք: Բու­մե­րան­գը վե­րա­դառ­նում է: ՈՒ վե­րա­դառ­նում է միշտ: Նաև՝ նրանց է վե­րա­դառ­նա­լու կողմ­նա­կալ «չե­զո­քու­թյամբ»՝ մի գե­ղե­ցիկ, լու­սա­վոր ա­ռա­վոտ: Հար­ցը ժա­մա­նակն է, իսկ մենք ժա­մա­նակ չու­նենք:
Ռու­սաս­տա­նի ու Ֆրան­սիա­յի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը Ան­կա­րան մեր­ժեց: Պա­րա­դոքս է, որ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին զու­գա­հեռ Վա­շինգ­տոն է մեկ­նում Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը, ոչ թե Մևլութ Չա­վու­շօղ­լուն: Թերևս ԱՄՆ-ը ցան­կա­նում է պա­հել կեղծ պատ­կե­րը, որ Ադր­բե­ջա­նում որևէ պաշ­տո­նյա ներ­կա­յաց­նում է իր երկ­րի շա­հը: Ի՞նչ սպա­սել ԱՄՆ-ի եր­րորդ փոր­ձից: Ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ Վա­շինգ­տո­նում կա­րող են կա­յաց­նել ի­րա­րա­մերժ ո­րո­շում­ներ: Ե­թե դա­տենք հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, այլ եր­կր­նե­րի հետ ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, մեծ սպա­սե­լիք չկա: Տրա­մա­բա­նա­կան կլի­նի, ե­թե Վա­շինգ­տո­նը հայ­տա­րա­րի, որ միա­նում է ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին ու գոր­ծադ­րած ջան­քե­րին՝ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու, բա­նակ­ցա­յին սե­ղան վե­րա­դառ­նա­լու և քն­նար­կե­լու մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը: Հա­մե­նայն դեպս՝ Մոսկ­վա­յից դա են շշն­ջում Թրամ­փի ու նաև Մակ­րո­նի ա­կան­ջին: Ֆրան­սիան ԵՄ միակ եր­կիրն է, որ ԱՄՆ-ից ան­կախ քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում, ու Մակ­րո­նին պետք է ինք­նա­հաս­տատ­վել որ­պես Եվ­րո­պա­յի ա­ռա­ջին դեմք՝ հե­ռա­ցող Մեր­կե­լից հե­տո, նրա ո­րո­շում­ներն ան­կախ են: Հնա­րա­վոր է, որ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ Թրամ­փը ո­րո­շի, որ իր նա­խա­գա­հա­կան կա­րիե­րա­յի հեր­թա­կան ա­նակն­կալն է հա­սու­նա­ցել, և ԱՄՆ-ը ճա­նա­չի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: 9 նա­հանգ վա­ղուց ճա­նա­չել են: Նա այն նա­խա­գահն է, որ ան­ցած 4 տա­րի­նե­րին կողմ է ե­ղել դե­ֆակ­տո քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Պահն է նաև բա­զում դա­վա­ճա­նու­թյուն­նե­րի հա­մար Էր­դո­ղա­նին տե­ղը դնե­լու: Ոչ հա­նուն հա­յե­րի, այլ պա­հե­լով ԱՄՆ-ի՝ իբրև ժո­ղովր­դա­վա­րու­թյան պաշտ­պա­նի ի­մի­ջը և շա­հը այն եր­կր­նե­րում, ուր իր հա­վակ­նու­թյուն­ներն է ներ­կա­յաց­նում Էր­դո­ղա­նը՝ իբրև մու­սուլ­ման­նե­րի ա­ռաջ­նորդ: ԱՄՆ-ը մշ­տա­պես ու­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րի գոր­ծի­քը, որ կքան­դի Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը, կամ զեն­քի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի վա­ճառ­քի էմ­բար­գոն, որ կկանգ­նեց­նի ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը:


Ի՞նչ պի­տի ա­նենք մենք: Քա­նի դեռ մեր զին­վո­րը կռ­վում է ու դի­վա­նա­գետ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս ի­րենց մար­տը վա­րե­լու, ան­կախ որ եր­կիրն ինչ դիր­քո­րո­շում ու­նի, Երևա­նում ու սփյուռ­քում պար­տա­վոր ենք ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով թա­կել բո­լոր դես­պա­նատ­նե­րի ու մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դռ­նե­րը՝ պա­հան­ջե­լով ճա­նա­չել Ար­ցա­խը՝ ստեղծ­ված փա­կու­ղում այլևս դր­ված է ժո­ղովր­դի բնաջ­նջ­ման կամ գո­յու­թյան հար­ցը: Հայ ժո­ղովր­դի: Սա պետք է հասց­նենք խուլ, կույր ու համր աշ­խար­հին: Ա­ռանց նա­հան­ջի՝ ինչ­պես խրա­մա­տից չի նա­հան­ջում զին­վո­րը: Ա­յո, ռուս ու գեր­մա­նա­ցի պատ­գա­մա­վոր­նե­րը կա­րող են գնալ Ար­ցախ, զար­մա­նալ ու զայ­րա­նալ թուրք-ադր­բե­ջա­նա­կան հոր­դա­յի բար­բա­րո­սու­թյու­նից ու մարդ­կու­թյան դեմ հան­ցանք­նե­րից: Ա­յո, մենք պի­տի նրանց խի­զա­խու­թյա­նը ար­ժա­նին մա­տու­ցենք և գնա­հա­տենք ազն­վու­թյու­նը, բայց մեզ պետք է, որ դա պաշ­տո­նա­պես ա­սեն Մոսկ­վա­յից, Բեռ­լի­նից, Փա­րի­զից. Ա­թեն­քից, Վա­շինգ­տո­նից, Հռո­մից, Մադ­րի­դից, Լոն­դո­նից, Թեհ­րա­նից, մեծ ու փոքր մայ­րա­քա­ղաք­նե­րից: Ինչ չենք ա­րել 30 տա­րի, պի­տի ա­նենք հի­մա՝ ֆորս­մա­ժո­րա­յին ու ա­նընդ­մեջ: Պի­տի հաս­նենք նրան, որ ՄԱԿ-ը, եր­կու ան­գամ հար­ցը քն­նար­կե­լով, ան­հո­դա­բաշխ ո­րո­շում­ներ չկա­յաց­նի: Որ ՆԱ­ՏՕ-ն իր ան­դա­մին ար­գե­լի ա­հա­բեկ­չու­թյուն հո­վա­նա­վո­րել ու տա­րա­ծել՝ ա­րա­տա­վո­րե­լով կա­ռույ­ցի պա­տիվն ու ա­ռա­քե­լու­թյու­նը: Խուլ են, կույր ու համր, պետք է ստի­պել բա­ցել աչ­քերն ու ա­կանջ­նե­րը, բե­րա­նը՝ ներ­կա­յաց­նե­լով ոչ թե մեր պա­հան­ջը, այլ ի­րենց շա­հը՝ խուլ, կույր ու համր չլի­նե­լու: Իսկ շա­հեր միշտ կան: Էր­դո­ղա­նը ար­դեն հայ­տա­րա­րել է, որ Ան­կա­րան օգ­նու­թյան ձեռք է մեկ­նում բո­լո­րին, որ դի­մում են ա­ջակ­ցու­թյան հա­մար՝ «Բալ­կան­նե­րից մինչև Կով­կաս, Ա­սիա­յից՝ Աֆ­րի­կա, ու դա շա­րու­նա­կա­կան է»: Սա պի­տի հաս­կա­նան նրանք, որ մեզ «չեն հաս­կա­նում»: Այդ­պես են հաղ­թում:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Պա­տե­րազ­մի այս շա­բաթ­նե­րին մենք հա­սու­նա­ցանք իբրև պե­տու­թյուն, որ այլևս ի­րա­վունք ու ժա­մա­նակ չու­նի սխալ­վե­լու: ՄԵՆՔ հի­մա ա­վե­լին ենք, քան մենք էինք: ՈՒ դա ևս տավ­տո­լո­գիա է, ե­թե հա­մար­ժեք չլի­ներ ի­րա­վի­ճա­կին: Էր­դո­ղան­նե­րը, ա­լիևնե­րը գնա­լու են ու թող­նե­լու են ա­վե­րակ­ներ ի­րենց եր­կր­նե­րում՝ մար­սե­լու թույ­նի, ա­տե­լու­թյան, պա­տե­րազ­մի, ա­հա­բեկ­չու­թյան, կեղծ ազ­գայ­նա­կա­նու­թյան, պո­պու­լիզ­մի քաղց­րա­դառն ու մահ տա­րա­ծող կոկ­տեյ­լը: Իսկ մենք ապ­րե­լու ենք ու հաղ­թե­լու ենք մեր աղ­բյուր­նե­րի մի կում մա­քուր ջրով: ՈՒ՝ մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք: Մենք պի­տի հաղ­թենք եր­կու պա­տե­րազ­մում էլ: Հի­շեք Վազ­գե­նի խոս­քե­րը՝ «Իմ աչ­քե­րը ձեզ վրա են, տղերք»: Մենք հաղ­թե­լու ենք, նա­հան­ջի տեղ չու­նենք: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 7958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ