Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը
26.10.2020 | 14:07

Կանադան կրկին կոչ է անում արտաքին կողմերին` չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամատությանը: Թվիթերի իր միկրոբլոգում Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ նշելով նաև ԱՄՆ միջնորդությամբ ևս մեկ հրադադարի պայմանավորվածության մասին:

«Մենք շարունակում ենք կոչ անել ատաքին կողմերին՝ չմիջամտել հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»,- նշել է Շամպայնը:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ