Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հոկ­տեմ­բե­րի 27-ի խա­վա­րը դեռ չի ցր­վել

Հոկ­տեմ­բե­րի 27-ի խա­վա­րը դեռ չի ցր­վել
27.10.2020 | 00:16

Հա­զա­րա­մյակ էինք փո­խե­լու. պայ­ծառ ե­րազ­ներ ու­նեինք, որ նոր հա­զա­րա­մյա­կում Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­զար­գա­ցած եր­կի­րը: Վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նը սեպ­տեմ­բե­րի վեր­ջին գնա­ցել էր ԱՄՆ, բա­զում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով էր ե­կել՝ ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյան ու Հա­մաշ­խար­հա­յին բան­կի հետ, նաև Եվ­րա­բան­կի՝ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան զար­գաց­ման նպա­տա­կով ներդ­րում­նե­րի հա­մար:


Նա ընդ­հան­րա­պես մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն մտավ ողջ հա­սա­կով, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյունն այլևս չէր կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել Հա­յոց բա­նա­կի զար­գա­ցու­մը:
Կարճ ըն­թաց­քում գույ­քագր­վեց ողջ տն­տե­սու­թյու­նը, քա­ղա­քա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­վե­ցին՝ ար­դյու­նա­բե­րու­թյան վե­րա­գոր­ծարկ­ման հա­մար ու աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման: Կազմ­վեց Հա­յաս­տա­նի զար­գաց­ման 30 տար­վա ծրա­գի­րը:


Եր­կի­րը թո­թա­փում էր պարտ­քե­րը ու լիա­թոք շն­չում: «Միաս­նու­թյուն» դա­շին­քի մաս­նակ­ցու­թյու­նը 1999-ի մա­յի­սի 30-ի ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րին ու հաղ­թա­նա­կը նոր ի­րա­վի­ճակ էր ստեղ­ծել՝ լե­գի­տիմ իշ­խա­նու­թյան ու ա­ռա­ջըն­թա­ցի:
Հա­յաս­տանն ուղ­ղում էր թևերն ու պատ­րաստ­վում թռիչ­քի:
1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի ա­ռա­վո­տը այն­քան պայ­ծառ ու տաք էր, կե­սօրն՝ այն­քան խա­ղաղ ու հան­դարտ:


Մայր Ա­թոռ սուրբ Էջ­միած­նում Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի ընտ­րու­թյուն­ներ էին, ու հոկ­տեմ­բե­րի 27-ը պատ­մու­թյան մեջ պի­տի մտ­ներ այդ ընտ­րու­թյուն­նե­րով: Ե­թե… Ես եր­բեք չեմ մո­ռա­նա նո­րըն­տիր կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Երկ­րոր­դի ար­ցունք­նե­րը, երբ տա­ճա­րում ե­լույ­թի պա­հին բե­րե­ցին դե­ղին թղ­թի մի կտոր, ու նա սկ­սեց կար­դալ, որ Ազ­գա­յին ժո­ղո­վում կրա­կել են, վի­րա­վոր­վել են Աժ նա­խա­գահն ու վար­չա­պե­տը: Եվ Վե­հա­փա­ռը առ Տերն ա­ղոթք ուղ­ղեց, որ նրանք ա­րագ ա­պա­քին­վեն: Իսկ նրանք չկա­յին, ինչ­պես չկա­յին Աժ փոխ­նա­խա­գահ­նե­րը, պատ­գա­մա­վոր­նե­րը, նա­խա­րա­րը՝ 8 զոհ և բա­զում վի­րա­վոր­ներ: Պա­տան­դառ­ված խոր­հր­դա­րան…. Այդ գի­շեր ոչ ոք Հա­յաս­տա­նում չք­նեց: ՈՒ այդ օր­վա խա­վա­րը դեռ չի ցր­վել:
21 տա­րի հե­տո էլ մենք չգի­տենք՝ ով­քեր էին ա­հա­բեկ­չու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ու­րեմն՝ նո­րից կրա­կի տակ ենք, ու միշտ կրա­կի տակ ենք, քա­նի դեռ չի ա­վարտ­վել պա­տե­րազ­մը, քա­նի դեռ չեն պարզ­վել սպա­նու­թյան պատ­ճառ­ներն ու պատ­վի­րա­տու­նե­րը:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ին Աժ-ում կրա­կե­ցին պե­տու­թյան ու մեզ­նից յու­րա­քան­չյու­րի վրա, որ հա­վերժ լի­նի ոչ միայն սու­գը, այլև շո­կը: Որ հա­վերժ լի­նի վախն ան­կա­խու­թյու­նից ու ինք­նիշ­խա­նու­թյու­նից, որ Հա­յաս­տա­նը չուղ­ղի թևե­րը ու չփոր­ձի սլա­նալ վերև: Սխալ­վե­ցին: Ան­կա­խու­թյու­նը մեզ տվել է հպար­տու­թյուն ու հե­րոս­ներ, որ հա­վեր­ժու­թյու­նը ի­րենց կյան­քով են բո­լո­րիս ըն­ծա­յել:

Դիտվել է՝ 8123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ