Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Ղրիմը խնդրում է փոխել վիզային ռեժիմը եվրոպացի ճամփորդների համար

    Ղրիմը խնդրում է փոխել վիզային ռեժիմը եվրոպացի ճամփորդների համար

    04.04.2014| 21:41
    «Արտասահմանցիների համար մուտքի վիզայի պատճառով Ղրիմն առաջիկա առողջարանային սեզոնի ժամանակ կարող է կորուստներ ունենալ զբոսաշրջության ոլորտում»,- ասել է Ղրիմի առողջարանների և տուրիզմի նախարար Ելենա Յուրչենկոն:
  • Աֆղանստանում ոստիկանը գնդակահարել է ռազմական լուսանկարչին

    Աֆղանստանում ոստիկանը գնդակահարել է ռազմական լուսանկարչին

    04.04.2014| 16:28
    Աֆղանցի ոստիկանը կրակել է Associated Press-ի լրագրողների ուղղությամբ, որի արդյունքում Գերմանիայից ռազմական լուսանկարիչ 48-ամյա Անյա Նիդրինգհաուսը տեղում զոհվել է, իսկ գործակալության կանադացի թղթակից 60-ամյա Քեթի Գենոնը լուրջ վնասվածքներ է ստացել:
  • ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը

    ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը

    04.04.2014| 15:18
    Այսօր՝ ապրիլի 4-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է: Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն՝ մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:
  • Կարլա Բրունին կերգի Մոսկվայում

    Կարլա Բրունին կերգի Մոսկվայում

    04.04.2014| 15:05
    Հունիսի 2-ին Մոսկվայի միջազգային երաժշտական տանը տեղի կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` երգչուհի Կարլա Բրունիի համերգը:
  • Թուրքիան վախեցել է Ղրիմի պատճառով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

    Թուրքիան վախեցել է Ղրիմի պատճառով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

    04.04.2014| 12:24
    Թուրքիան հրաժարվել է Ղրիմի բռնակցման դեմ ակտիվ հակագործողություններից: Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը, ով Թուրքիայում հանդիպում է ունեցել երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ջեմիլևի խոսքով` Թուրքիայի ակտիվ գործողություններին խանգարել է նրա էներգետիկ կախվածությունը, քանի որ Թուրքիան իր գազի 50 տոկոսն ստանում է Ռուսաստանից:
  • Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը և Ջոն Հեֆֆերնը

    Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը և Ջոն Հեֆֆերնը

    04.04.2014| 12:03
    «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ երեկ տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
  • «ՈՒկրաինայի դերի» հաջորդ հնարավոր թեկնածուն

    «ՈՒկրաինայի դերի» հաջորդ հնարավոր թեկնածուն

    04.04.2014| 00:29
    Սիրիայի հյուսիսում գտնվող Քեսաբի կիլիկյան հայության ողբերգությունը, դատելով հարևան Թուրքիայում տիրող իրավիճակից, մի քանի գործոնի զուգորդություն է, որոնք վճռել են կառավարել Թուրքիայի այսօրվա ղեկավարները` նախագահ Գյուլը և վարչապետ Էրդողանը։ Մենք երախտապարտ ենք Աստծուն ու սիրիական բանակին, ինչպես նաև Քեսաբի հայ աշխարհազորայիններին, որ այս անգամ էլ վիժեցրին Թուրքիայի ռազմական արկածախնդրությունը։
  • Ի՞նչ են արել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կիևում

    Ի՞նչ են արել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կիևում

    03.04.2014| 21:21
    ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն փետրվարի 18-20-ը Կիևում մարդկանց զանգվածային սպանությունների հետաքննության նախնական արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հիմքեր կան կարծելու, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մասնակցել են փետրվարին Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ «հակաահաբեկչական» գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը:
  • Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

    Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

    03.04.2014| 21:20
    ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ՈՒկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ լրագրողներին տեղեկացրել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։ Մարտի 28-ին, ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցել՝ ՈՒկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրա հայտարարության հիման վրա։ ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահը գտնվում է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում:
  • Պուտինը չի խոստացել

    Պուտինը չի խոստացել

    03.04.2014| 21:18
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի խոստացել հեռացնել զորքերն ՈՒկրաինայի սահմանից, խոսքը եղել է մեկ գումարտակի՝ մշտական տեղակայման վայր վերադարձի մասին։