-
03.04.2014|
16:38
ԵՄ ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթ` Մոլդովայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու մասին: Փաստաթղթի ներքո ստորագրել են Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը և ԵՄ-ում Հունաստանի ներկայացուցիչ, այդ երկրի փոխարտգործնախարար Դիմիտրիս Կուրկուլասը:
-
03.04.2014|
14:54
Ամռան կեսերին 2-3,5 անգամ կբարձրանա ղրիմցի մանկավարժների և դաստիարակների աշխատավարձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը:
-
03.04.2014|
14:19
Ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվայում կընթանան ռուս-ավստրիական մշակութային համատեղ նախագծով համերգներ` նվիրված առաջին համաշխարհային պատերազմին:
-
03.04.2014|
14:18
Եվրասիական միության ստեղծման պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014 թվականի մայիսին, «եռյակի»՝ ՌԴ- Ղազախստան- Բելառուս գագաթնաժողովում:
-
03.04.2014|
14:14
Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու կառաջադրեն օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ Wall Street Journal պարբերականի թուրքական ինտերնետ պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն:
-
03.04.2014|
14:12
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հունվարին տված խոստումը կատարելով, առաջիկայում կայցելի Ադրբեջան՝ աջակցություն ցուցաբերելու համար այդ երկրին։
-
03.04.2014|
14:10
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Twitter սոցիալական ցանցն արգելափակելու կառավարության որոշումը։ Սահմանադրական դատարանի վճռում ամրագրվել է, որ սոցցանցի արգելափակումը քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում է, որը պետք է անհապաղ վերացվի։
-
03.04.2014|
14:09
ՈՒկրաինայի ԿԸՀ-ն գրանցել է նախագահական ընտրություններում առաջադրված 23 թեկնածուների։ Գրանցման ժամկետը լրանում է վաղը, ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։
-
03.04.2014|
14:07
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ռուսաստանցի 36 պաշտոնյաների ցուցակին, ում բանկային հաշիվները կարող են սառեցվել, կարգելվի նրանց մուտքը ԵՄ։
-
03.04.2014|
13:29
2014թ. ապրիլի 3-4-ը Երևանում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկելու` միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում: