-
23.03.2014|
15:22
Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր է հավաքում։ Թուրքական լրատվամիջոցները՝ Associated Press գործակալությանը հղումով, տեղեկացնում են, որ օսկարակիր ռեժիսորն այլևս մտադիր չէ Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Նա այդ գործը թողնում է իր «Շոա» հիմնադրամին։
-
23.03.2014|
15:16
Համաշխարհային հանրության ուշադրությունը հիմա սևեռված է ՈՒկրաինայի իրադարձություններին և Ղրիմի հանրաքվեին, սակայն նման մի բան կատարվում է և Իտալիայում: Անջատողական տրամադրություններ կան Վենետիկում ու Սարդինիայում: Ի՞նչ է դա՝ տրանսալպյան դիմակահանդեսի վերջին կրակնե՞ր, թե՞ ինչ-որ ավելի խորքային գործընթացի դրսևորումներ:
-
23.03.2014|
13:06
Ռուսաստանը հայտարարել է, թե 12 ռուսաստանցիների և ուկրաինացիների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները՝ «կտրված են իրականությունից»։
-
23.03.2014|
13:04
Մադրիդում տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է 88 մարդ, այդ թվում` 55 ոստիկան: Ձերբակալվել է 29 ցուցարար: Անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ մի քանի երիտասարդներ ջարդել են բանկի ապակիները:
-
23.03.2014|
12:58
ԱՄՆ Միսսուրի նահանգում մի քանի փղեր փախել են կրկեսից: Շաբաթ երեկոյան կրկեսային ներկայացման ժամանակ փղերը դուրս են եկել հետնամուտքից: Մինչ նրանց կբռնեին, կենդանիները հասցրել են կանգառում կայանված մի քանի մեքենա ջարդել:
-
23.03.2014|
12:49
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ շաբաթ օրը Ղրիմում տեղակայված ուկրաինական օդուժի երկու ռազմակայաններ գրոհի են ենթարկվել ռուսամետ ուժերի կողմից:
-
23.03.2014|
12:37
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, թե ՈՒկրաինան պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի տեղը «մեծ ութնյակում»: Նա այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
-
23.03.2014|
12:36
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրված է հարցաքննության որպես վկա` հետաքննվող մի շարք գործերով: Նա պետք է հարցաքննության ներկայանա մարտի 27-ին:
-
23.03.2014|
12:34
ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ընդգծել է Ռուսաստանի մասնակցության կարևորությունը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
-
23.03.2014|
12:32
ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նշանակած վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ՈՒկրաինան պատրաստ է մտնել աշխարհի առավել զարգացած երկրների միջազգային ակումբ: