Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը

    Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը

    18.03.2014| 00:32
    Իրանի և վեցնյակի բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի Վիեննայում՝ Քեթրին Էշթոնի և Ջավադ Զարիֆի մասնակցությամբ: Առաջին փուլը փետրվարի կեսին էր, նույնպես Վիեննայում: Բանակցությունների ավարտից հետո Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն ասել էր, որ այդքան հաջող քննարկումների ակնկալիք չուներ:
  • ՌԴ-ն կպատասխանի պատժամիջոցներին, գուցե ոչ՝ հայելային

    ՌԴ-ն կպատասխանի պատժամիջոցներին, գուցե ոչ՝ հայելային

    18.03.2014| 00:30
    ԵՄ սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի և ՈՒկրաինայի 21 քաղաքացիների նկատմամբ նախատեսված են վեց ամսով, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո: Նրա խոսքով՝ վեցամսյա պատժամիջոցները վիզային ու ֆինանսական արգելքներ են և չեն վերաբերելու ՌԴ ղեկավարությանը, լրագրողներին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին:
  • Վենետոն ուզում է անկախանալ

    Վենետոն ուզում է անկախանալ

    18.03.2014| 00:29
    Իտալիայի Վենետո մարզը, որի մեջ են Վենետիկը, Վիչենցան, Պադուան, Տրեւիզոն, Վերոնան, ինտերնետային հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու վերաբերյալ: Հանրաքվեն տեւելու է մեկ շաբաթ:
  • Պատժամիջոցներ չկան Պուտինի մերձավորների նկատմամբ

    Պատժամիջոցներ չկան Պուտինի մերձավորների նկատմամբ

    17.03.2014| 23:52
    The Wall Street Journal-ը գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հավաքը մարտի 17-ին հավանություն է տվել ռուսաստանցի մի խումբ պաշտոնյաների դեմ պատժամիջոց կիրառելու որոշմանը. սառեցվում են նրանց ակտիվներն ու սահմանվում է վիզային արգելք:
  • Շվեդները հիշում են 1945-ի Յալթայի կոնֆերանսը

    Շվեդները հիշում են 1945-ի Յալթայի կոնֆերանսը

    17.03.2014| 23:50
    ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՌԴ-ն պատրաստ է սկսել ՈՒկրաինայի ճգնաժամի վերացմանն ուղղված միջազգային մեխանիզմի` ՈՒկրաինային աջակցող խմբի ձևավորումը:
  • Պատժամիջոցները սկսում են ընդունվել

    Պատժամիջոցները սկսում են ընդունվել

    17.03.2014| 23:47
    ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել։
  • ԼՂՀ-ն Ղրիմի հանրաքվեն համարում է ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի դրսևորում

    ԼՂՀ-ն Ղրիմի հանրաքվեն համարում է ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի դրսևորում

    17.03.2014| 23:45
    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում»,- նշված է ԼՂ արտգործնախարարության հաղորդագրությունում։
  • Համապարփակ օրինագիծ՝ Գերագույն Ռադայում

    Համապարփակ օրինագիծ՝ Գերագույն Ռադայում

    17.03.2014| 23:37
    ՈՒկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի քարտուղարությունում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրենքի նախագիծ է գրանցել: Օրինագիծը ներառում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի խզում և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ:
  • Դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի փոփոխությունների

    Դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի փոփոխությունների

    17.03.2014| 23:26
    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եվրոպացի հաճախորդների հետ քննարկում է աջակցության հնարավորությունը՝ նոր փոխզիջումների փոխարեն։ Փաստը հաստատել են եվրոպական մի քանի ընկերություններում, սակայն հրաժարվել են մեկնաբանել։ Bloomberg-ը տեղեկացրել է, որ Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին ասել է, թե մինչ ապրիլի վերջ իր ընկերությունը պատրաստվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին նոր համաձայնագիր կնքել։
  • Թբիլիսին չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

    Թբիլիսին չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

    17.03.2014| 23:25
    Վրաստանի արտգործնախարարությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: