Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • «Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման»

    «Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման»

    12.03.2014| 15:50
    ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն անդրադառնալով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից:
  • Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը

    Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը

    12.03.2014| 15:46
    Ղրղզստանի արտգործնախարարությունը ՈՒկրաինայի հարցով անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել։ Բիշքեկը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինայի լեգիտիմ նախագահ չի համարում, իսկ նրա վերջին ելույթն անտեղի և ոչ ադեկվատ է որակել, գրել է kommersant.ru-ն։
  • Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

    Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

    12.03.2014| 15:44
    Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը, ասել է.-«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»:
  • Համանախագահները ներկայացրել են նախորդ հանդիպման բովանդակությունը

    Համանախագահները ներկայացրել են նախորդ հանդիպման բովանդակությունը

    12.03.2014| 15:42
    Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
  • ԵԱՀԿ-ն Ղրիմի հանրաքվեն անվանել է անօրինական

    ԵԱՀԿ-ն Ղրիմի հանրաքվեն անվանել է անօրինական

    12.03.2014| 15:41
    ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն չի ուղարկի Ղրիմ՝ հետևելու Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեին: ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Շվեյցարիայի արտգործնախարարը մարտի 16-ին հայտարարված քվեարկությունն անվանել է անօրինական։
  • Տուրչինովը բացառել է ռազմական միջամտությունը Ղրիմում

    Տուրչինովը բացառել է ռազմական միջամտությունը Ղրիմում

    12.03.2014| 15:15
    ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե երկրի բանակը Ղրիմում ռազմական միջամտության չի դիմի` վտանգի չենթարկելու համար երկրի արևելյան շրջանները:
  • Ռուսները ձերբակալել են Յարոշին` առայժմ հեռակա

    Ռուսները ձերբակալել են Յարոշին` առայժմ հեռակա

    12.03.2014| 12:23
    Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինական «Աջ հատված» շարժման ղեկավար Դմիտրի Յարոշին: Ավելի վաղ Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում էր հայտարարել Յարոշի նկատմամբ: ՌԴ իշխանությունները Դմիտրի Յարոշին մեղադրում են ահաբեկչական կոչերի համար:
  • Թուրքիան ուշի-ուշով հետևում է Ղրիմի իրադարձություններին

    Թուրքիան ուշի-ուշով հետևում է Ղրիմի իրադարձություններին

    11.03.2014| 23:08
    Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ իրենք հարյուրավոր կիլոմետրերով հեռու են Ղրիմից և ՈՒկրաինայից, բայց շարունակում են ուշի-ուշով հետևել այնտեղի իրադարձություններին։ Նա կարևորել է ՈՒկրաինայում ճնշման նվազեցումն ու Ղրիմում հանրաքվեի հետաձգումը։
  • Նեթանյահուն պատրաստ է, Պաղեստինը պայմաններ է դնում

    Նեթանյահուն պատրաստ է, Պաղեստինը պայմաններ է դնում

    11.03.2014| 23:06
    Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստ է պաղեստինցիների հետ խաղաղության երկարաժամկետ համաձայնագիր կնքել՝ հաղորդել է Deutsche Welle-ն:
  • Գերագույն Ռադան կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները

    Գերագույն Ռադան կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները

    11.03.2014| 22:55
    Գերագույն Ռադան դիմել է ՈՒկրաինայի անվտանգության երաշխավոր պետություններին՝ կոչ անելով պահպանել ՈՒկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու գոյություն ունեցող սահմանները: Դիմումի ընդունմանը կողմ է քվեարկել 263 պատգամավոր: