«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Տիգրան Սարգսյանին հրավիրել են Թեհրան

    Տիգրան Սարգսյանին հրավիրել են Թեհրան

    13.02.2014| 16:07
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը»,- ասել է կառավարության ղեկավարը:
  • «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»

    «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»

    13.02.2014| 16:04
    168.am-ը հրապարակել է «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»: Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը Հայաստանում ստացել է «Եվրոպական փափեթ» անվանումը:
  • Էրդողանը վերականգնում է վարկը

    Էրդողանը վերականգնում է վարկը

    13.02.2014| 16:00
    Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում գաղտնալսվել էր վարչապետ Ռ. Էրդողանի հեռախոսը և հիմա Թուրքիայում քրեական գործ է հարուցվել վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստով` տեղեկացնում է Sabah կայքը, հարցաքննվել է 4 մարդ:
  • Սիրիայում մինչև հիմա 134 հազար մարդ է զոհվել

    Սիրիայում մինչև հիմա 134 հազար մարդ է զոհվել

    13.02.2014| 12:57
    Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ վերջին երեք շաբաթներին երկրում ամեն օր 200-ից ավելի մարդ է զոհվել: Ե՛վ կառավարական ուժերը, և՛ ապստամբները փորձում են մեծացնել իրենց կողմից վերահսկվող տարածքները` ուժեղացնելու համար իրենց դիրքերը Ժնևի խաղաղ բանակցություններում: ԱՄՆ-ի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ջեյմս Կլեպերը Սիրիայի իրավիճակը անվանել է «ապոկալիպսյան աղետ»:
  • Գործընկերները կհամատեղեն ջանքերը Հայաստանում մանուկների առողջությունն ու սնուցունը բարելավելու նպատակով

    Գործընկերները կհամատեղեն ջանքերը Հայաստանում մանուկների առողջությունն ու սնուցունը բարելավելու նպատակով

    12.02.2014| 19:06
    Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը ստորագրեցին երկամյա համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը: Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց:
  • Արտաքին գործերի նախարարների երրորդ եռակողմ հանդիպումը

    Արտաքին գործերի նախարարների երրորդ եռակողմ հանդիպումը

    12.02.2014| 18:51
    Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 19-ին մեկնելու է Ադրբեջան: Նա մասնակցելու է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների նիստին, որը տեղի է ունենալու Գյանջայում, քննարկվելու են փոխգործակցության հարցեր:
  • Ռուսական անձնագրերը «կվաճառվեն» 10 մլն ռուբլով

    Ռուսական անձնագրերը «կվաճառվեն» 10 մլն ռուբլով

    12.02.2014| 15:54
    Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը և տնտեսական զարգացման նախարարութունը համատեղ օրենքի նախագիծ են պատրաստել, որի համաձայն` այն արտասահմանցիները, ովքեր Ռուսաստանի տնտեսության մեջ կներդնեն 10 մլն ռուբլի, կարող են պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալ:
  • Մաքսային միություն Լատինական Ամերիկայում

    Մաքսային միություն Լատինական Ամերիկայում

    12.02.2014| 15:49
    Լատինական Ամերիկայի 4 երկրներ, որոնք ընդգրկված են Խաղաղօվկիանոսյան դաշինքում՝ Մեքսիկան, Կոլումբիան, Չիլին և Պերուն, համատեղ առևտրում բոլոր մաքսերը չեղյալ համարելու արձանագրություն են ստորագրել փետրվարի 10-ին Կոլումբիայի Կարտախենա քաղաքում:
  • ՀՀ նախագահը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը

    ՀՀ նախագահը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը

    12.02.2014| 15:48
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին և գերագույն առաջնորդ Սայեդ Ալի Համենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
  • Տենգեն ընկնում է

    Տենգեն ընկնում է

    12.02.2014| 15:47
    Ղազախստանի իշխանությունները հայտարարել են այդ երկրի ազգային արժույթի` տենգեի արժեզրկման մասին: Ղազախստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հրաժարվում է ազգային արժույթը նախկինում հաստատված մակարդակի վրա պահելու գործողություններից և կրճատելու է տենգեի փոխարժեքի ձևավորման վրա իր ազդեցությունը: