ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 
  • «Հույսը, տղերք, լավ բան է»

    «Հույսը, տղերք, լավ բան է»

    22.01.2013| 01:02
    Եվրասիական ու Մաքսային միությունների գործընթացները, որոնք իրենց վրա են բևեռել աշխարհի ուշադրությունը, ինչպես և սպասվում էր, ձախողման վտանգի տակ են հայտնվել:
  • «Ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը»

    «Ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը»

    22.01.2013| 00:56
    Այնպես է ստացվել, որ մարդկության պատմության ամեն օրացուցային շրջափուլ կանոնավորապես ուղեկցվում է գաղափարախոսական հին հայացքների փլուզմամբ և հասարակական նոր կեցության ծնունդով։ Այսպես, ուղիղ երկու տարի առաջ, երբ Եգիպտոսը ժողովրդական ցասման ճարակ էր դարձել, իսկ Կահիրեի Ազատության հրապարակում` Թահրիրում, թևածում էին «ժողովրդական լսողությանն» այնքան հաճելի Ազատություն, Արդարություն, Հավասարություն պահանջները, ես առիթ ունեցա մի շարք հոդվածներում կասկածի ենթարկելու դեպքերի առաջադիմական լինելը և ենթադրություն անելու, որ ամբողջ «արաբական գարունը» շուտով կփոխի «համամարդկային մոտեցումները» ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև այդ տարածաշրջանի սահմաններից շատ հեռու։
  • ԱՄՆ-ը ստիպված կլինի փնտրել «նոր հին» գործընկերներ

    ԱՄՆ-ը ստիպված կլինի փնտրել «նոր հին» գործընկերներ

    22.01.2013| 00:52
    Թեմայի շուրջ դատողություններ անելուց առաջ հարկ է ճշտել, թե ինչ նպատակներ են հետապնդում միմյանց հանդեպ ԱՄՆ-ն ու Իրանը։ Անզուսպ քարոզչության կեղծ փայլի և իրար որպես բացարձակ չարիք ներկայացնելու փորձերի հետևում ավելի ու ավելի են երևում այդ պետությունների իսկական շահերը։
  • Սուզանավից զբոսանքի դուրս չեն գալիս

    Սուզանավից զբոսանքի դուրս չեն գալիս

    18.01.2013| 01:08
    Նախագահական ընտրություններին մեկ ամիս մեկ օր է մնացել: Ընտրական գործընթացներում արդեն իր խոսքն է ասում Ընտրական օրենսգիրքը. ԿԸՀ-ն սահմանում է գործընթացի մասնակիցների վարքականոնները` վճարովի ու անվճար եթերաժամի, պաստառների փակցման, ընտրական հանձնաժողովների ստեղծման և այլնի, և այլնի:
  • Վրեժը քաղաքական կատեգորիա չէ

    Վրեժը քաղաքական կատեգորիա չէ

    18.01.2013| 01:07
    Նախագահական ընտրություններով զբաղված` չենք նկատում, թե ոնց է վերաձևվում մեծ աշխարհը մեր շուրջը և մեր «ներսում»: Նախ` մեծ կռիվը, եթե այդպիսին կար, ասում են` ավարտվեց: Խոսքը Ռոտշիլդների և Ռոքֆելլերների «կորպորացիաների» միացման մասին է, եթե նման տարանջատում ընդհանրապես գոյություն ուներ: ՈՒ թե այդպես, ապա նշանակում է, որ Ռուսաստանի գործերն առանձնապես լավ չեն:
  • «Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել եզրերից»

    «Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել եզրերից»

    18.01.2013| 00:42
    Մոսկվայից նորից ահարկու ձայն լսվեց. «Հավաքում ենք հողերը»։ Այս անգամ, կարծես, ավելի ռազմաշունչ։ Եվ նախկին խորհրդային տարածությունում սկսվել է մի նյարդային ու բավական քաոսային իրարանցում` թե՛ կրեմլյան այրերին նեղացնելն է վախեցնում, թե՛ չէր խանգարի անձնական շահեր հետապնդել։ Եվ այդ իրարանցումն ինձ հիշեցրեց մի հին ու շատ ուսանելի առակ. «Ջրի պռնկով, ոսկորը բերանն առած, մի շուն էր վազում։ Հանկարծ իր արտացոլանքում տեսնում է «մի ուրիշ շուն»` էլի ոսկորը բերանին։ Ընդ որում, կարծես, ավելի մեծ ու համով։ Առանց երկար մտածելու, շունը բերանի ոսկորը գցում է ջուրն ու նետվում հրապուրիչ խայծի հետևից»։
  • ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից

    ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից

    18.01.2013| 00:37
    Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են շատ բարդ պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ մի ուղղությամբ չի կարող հասնել անվտանգության խնդիրների լուծման: Ադրբեջանը, ինչպես Հարավային Կովկասի մյուս պետությունները, ներկա պայմաններում լիովին ինքնաբավ չէ պաշտպանության և անվտանգության ոլորտում:
  • Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք

    Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք

    15.01.2013| 02:11
    Իտալիայից նոր վերադարձած ընկերս, որ քանիցս եղել է ոչ միայն Հավերժական քաղաքում, այլև մյուս քաղաքներում, անթաքույց հրճվանքով պատմում էր իր ուղևորության մանրամասները` անփոփոխ հիացմունքով խոսելով ոչ միայն Հռոմի, այլև ամբողջ երկրի անխախտ ձգողականության, իտալացիների հմայքի ու այլ առեղծվածների մասին, որ պահպանում է Իտալիան հազարամյակների միջով: Իսկ երբ խոսակցությունը կամաց փոխադրվեց Հայաստան` իր համար էլ աննկատ նրա մրսածությունից մի քիչ խզված ձայնի մեջ մարեց ծովի, արևի, քամու ու կեսարների երկրի հարուցած բերկրանքը:
  • Իմ անդորրը քո անդորրին վնաս չէ

    Իմ անդորրը քո անդորրին վնաս չէ

    15.01.2013| 02:05
    Ինչ հմայքներ ունեն 2013-ի նախագահական ընտրությունները նախորդների համեմատ: Հմայք առաջին. որքան էլ պարադոքսալ, այն կառուցված է ոչ թե «արծիվներ» և «բազեներ», հարված-հակահարված, ասիա-արաբական` «պայքար-պայքար մինչև վերջ» թեզի, այլ արևմտյան մյուս փիլիսոփայության վրա, երբ մրցակցությունը պետք է «կայանա» ցիվիլ, կարելի է ասել` նույնիսկ «գեղեցիկ» մշակութաբանության վրա։
  • «Ռուսները երկար են լծում, բայց արագ են քշում»

    «Ռուսները երկար են լծում, բայց արագ են քշում»

    15.01.2013| 01:31
    Երևի Ադրբեջանի մեր հարևանները, այդ թվում` նրա «փայլուն կրթություն ստացած» ղեկավարը, երբեք չեն լսել հին ու քննություն բռնած ասույթը. «Ինքնահավանությունը կատարելության գլխավոր թշնամին է»: Համենայն դեպս, Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) շահագործման շուրջ ամբողջ տասնամյա բանակցային մարաթոնը, չափազանց բարձր գներն ու բազարային սակարկությունը` «մենք ձեզ` կայանը, դուք մեզ` Ղարաբաղը», հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ վարձակալության համաձայնագրի երկարացման պայմանների շուրջ: