Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • «Ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել»

    «Ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել»

    20.03.2014| 15:26
    Պոլսահայ գրող և մտավորական Սևան Նիշանյանը ազատազրկման է դատապարտվել ապօրինի կառուցապատման մեղադրանքով: «Հայազգի մտավորականին նաև այլ մեղադրանքներ են առաջադրվել, դրանք դեռևս ընթացքի մեջ են»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր, թուրքագետ Մխիթար Նազարյանը՝ նշելով, որ Սևան Նիշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև նա Թուրքիայում բնակվող սակավաթիվ մտավորականներից է, ով համարձակվում է հակառակվել այդ երկրի պաշտոնական թեզերին` պատմաքաղաքական բազմաթիվ հարցերում:
  • Երիտասարդականի առաջին ելույթը՝ «Ալ Բուստան»-ում

    Երիտասարդականի առաջին ելույթը՝ «Ալ Բուստան»-ում

    20.03.2014| 15:10
    Մարտի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝ Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) եւ Սաշա Չանոյ (բաս): Բեմում էին նաև լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախմբերը:
  • Կցուցադրվի Հունդերթվասերի «Ռեգենթագը»

    Կցուցադրվի Հունդերթվասերի «Ռեգենթագը»

    20.03.2014| 14:00
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մարտի 20-ին, ժամը 19:00-ին կբացվի «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն:
  • Վերջին հրաժեշտը` Արա Շիրազին

    Վերջին հրաժեշտը` Արա Շիրազին

    20.03.2014| 11:45
    Մարտի 19-ին, մշակույթի նախարարությունում կայացել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
  • Տեր-Գրիգորյանցը ուշացել է իր առաջարկությամբ

    Տեր-Գրիգորյանցը ուշացել է իր առաջարկությամբ

    19.03.2014| 17:40
    Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասել է, թե Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղը Ռուսաստանի տարածք է և ուրեմն կարող է միանալ Ռուսաստանին: Եվ դեռ ավելին` ՌԴ-ին կարող է միանալ և Հայաստանը:
  • Մշակույթի երեք գործիչներ հրաժարվել են աջակցել Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը

    Մշակույթի երեք գործիչներ հրաժարվել են աջակցել Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը

    19.03.2014| 16:59
    Նկարիչներ Թաիր Սալախովի, Այդան Սալախովայի և ճարտարապետ Յուրի Գնեդովսկու անուններն անհետացել են մշակույթի գործիչների այն ցուցակից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում ՈՒկրաինայի և Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը: ՌԴ-ի մշակույթի նախարարության կայքում տեղադրված նամակի ներքո կար 511 ստորագրություն, իսկ մարտի 14-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր 514 մարդու անուն:
  • Վայոց ձորի 40 դպրոց միացավ «Dasaran.am» կրթական ծրագրին

    Վայոց ձորի 40 դպրոց միացավ «Dasaran.am» կրթական ծրագրին

    19.03.2014| 16:04
    «Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ 1400 դպրոցներից շուրջ 1000-ը: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 738482 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):
  • «Մարաթոնը»` միջազգային փառատոներում

    «Մարաթոնը»` միջազգային փառատոներում

    19.03.2014| 14:44
    Հարութ Շատյանի «Մարաթոն» ֆիլմը կարող է մասնակցել լեհական Կրակովի կինոփառատոնին: Փառատոնի պաշտոնական կայքում տեղադրվել են մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ «Մարաթոնի» տեսահոլովակը (թրեյլեր): Մրցութային ծրագրում ընդգրկվելու են ամենաշատ հավանություն ստացած ֆիլմերը:
  • Մատենադարան` Արցախում

    Մատենադարան` Արցախում

    19.03.2014| 13:00
    Արցախում կառուցվում է Մատենադարան: Նախագիծն իրականություն կդառնա ամենաուշը մեկ տարուց: Հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Ցուցանմուշների զգալի մասը պատրաստ է:
  • Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    19.03.2014| 11:56
    «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տեղեկացնում է, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերախումբը պատրաստվում է ներկայացնել չեխ մեծանուն գրող Կարել Չապեկի «Մայրը» դրամայի բեմադրությանը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը: