-
02.06.2014|
17:10
Հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին՝ գրում է Reuters-ը: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Մամլո քարտուղար կդառնա Կարնիի տեղակալ Ջոշ Էռնեստը:
-
02.06.2014|
17:08
ԱՄՆ-ը շատ զգույշ պետք է լինի, որ ռազմավարական սխալ չգործի: Այլապես հնարավոր է Պեկին-Մոսկվա պաշտոնական դաշինք՝ գրել է Ճապոնիայի The Diplomat ամսագիրը:
-
02.06.2014|
17:07
Վրաստանի կառավարությունը մտադիր է համագործակցել Աբխազիայի նոր նախագահի հետ՝ անկախ ով կընտրվի, հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
-
02.06.2014|
17:04
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից: Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից:
-
02.06.2014|
16:08
ԱՄՆ-ը մտադիր է ՈՒկրաինային տրամադրել 18 միլիոն դոլար օգնություն, որը կծախսվի ուկրաինական բանակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
-
02.06.2014|
14:20
Սոչիում, «Կինոտավր» փառատոնի բացման ժամանակ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
-
02.06.2014|
12:14
ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստ է Ռուսաստանից տեղափոխվելու Բրազիլիա, եթե նրան նման հնարավորություն տրվի:
-
02.06.2014|
11:54
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունիսի 2-ին սկսում է իր քառօրյա այցելությունը Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Վարշավայում Օբաման հանդիպում կունենա նաև ՈՒկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
-
02.06.2014|
11:25
Ռուսաստանը հերթագայության կարգով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հունիսին։
-
02.06.2014|
11:24
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում՝ հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։