Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էլեկտրոնային կառավարման ծառայությունները` «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում

Էլեկտրոնային կառավարման ծառայությունները` «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում
11.06.2012 | 05:42

5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին պետության տրամադրած էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), պաշտոնական տեղեկագիրը:
Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի հարկ վճարողների հարկային հաշվետվությունների, հարկային հաշիվների դուրսգրման, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգերն ու ապրանքների էլեկտրոնային բացթողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ ներկայացվելու են ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների վերջերս թողարկած պաշտոնական ինտերնետային կայքերը:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կներկայացնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումը տեղի կունենա հունիսի 15-16-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի մուտքը միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով է, որպեսզի միջոցառմանը մասնակցեն հիմնական թիրախային խմբերը` գործարարներ, տեխնոլոգիական լուծումներով և ներդրումներով հետաքրքրվող անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տոմսերի արժեքը 5000 դրամ է:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline): Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ