Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ալիշանի» սեփականատերը մեղադրում է «ՀայՌուսգազարդին»` գազի վճարումներն անօրինական ձևով գանձելու մեջ

«Ալիշանի» սեփականատերը մեղադրում է «ՀայՌուսգազարդին»` գազի վճարումներն անօրինական ձևով գանձելու մեջ
16.12.2013 | 18:39

Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերության հիմնադիր-սեփականատեր Սերժիկ ՄՈՍԵՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկներ, ինչն էլ ընկերությանը կանգնեցրել է կործանման եզրին:

«Այս վերջին տարիներին գործարանը ոտքի վրա պահելը դժվարացել է, ցավոք սրտի չորս-հինգ ամիս առաջ իմացել ենք, որ գազի վճարումներն անօրինական ձևով է գանձել «ՀայՌուսգազարդը»: Ես պահանջել եմ վերանայել, բայց դրա փոխարեն եկել են ու գազն անջատել: Մասնագետ եմ հրավիրել, ով հաշվարկել է իմ ծախսերը, և տեսել ենք, որ ես ավելի շատ եմ վճարել: Իսկ ընկերությունից նամակիս պատասխանել են, որ ճնշումը կմեծացնեն, բայց մեր կաթսաները չեն կարող դիմանալ այդ ճնշմանը»,-ահա այսպես խնդիրը ներկայացրեց Ս. Մոսեսյանը և նշեց, որ պահանջում է վերականգնել իր իրավունքները: Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի և իրավիճակը չշտկվի` ստիպված թողնելու է, հեռանալու երկրից.
«2000թ-ին ամեն ինչ թողել և եկել եմ Հայաստան, գործարան հիմնել, հիմա ին՞չ, փակեմ, թողնեմ գնա՞մ»,-վրդովվեց բանախոսը:

Մանրամասնելով ասելիքը, պարոն Մոսեսյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդը» մատակարարած և սպառած գազի գործակիցը ավել է հաշվարկել, ինչի հետևանքով երկու անգամ ավելի գումար է ստացել: «Այսինքն, եթե 100 կուբամետր գազ եմ վառել, 800 կուբամետրի գումար եմ վճարել ու այսպես տարիներ շարունակ»:
Դառնալով ՀՀ նախագահին, «Ալիշանի» սեփականատերը խնդրեց նրան «գնալ և տեսնել, թե ինչ են անում ժողովրդի հետ»:

Ավելի ուշ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը արձագանքել է Սերժիկ Մոսեսյանի` ասուլիսում հնչած հայտարարություններին: «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունը նշել է, որ բանախոսի կողմից հնչած մեղադրական խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և մասնագիտական տեսանկյունից շատ հարցեր իրենց համար անհասկանալի են: Այդուհանդերձ, «ՀայՌուսգազարդը» պատրաստ է անցկացնել բաց քննարկում, ուսումնասիրել և հստակեցնել բոլոր հարցերը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ