Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանը կստանա «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսը

Արմեն Սարգսյանը կստանա «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսը
20.09.2018 | 13:41

Հրապարակը գրում է. «Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկտեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու։ Տիտղոսը մինչ այդ շնորհվել է Վացլավ Հավելին, Ջորջ Բուշին, Հելմուտ Քոլին, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ի Անկախության տոներից անմիջապես հետո, Արմեն Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի քաղաքում անցկացվող «Summit of Minds»-ին՝ մինի-Դավոսին՝ մտքերի գագաթաժողովին։ Մինչեւ տարեվերջ նա եւս մեկ անգամ կլինի Ֆրանսիայում՝ արդեն պաշտոնակա

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ